Շաբաթ, 13 Նոյեմբերի 2010 16:59
2010 թվականի հոկտեմբերի 1-ին ֆիզիկական անձանց ավանդները Հայաստանի առևտրային բանկերում կրճատվել են 34%, կազմելով 1 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերում ֆիզիկական անձանց ավանդների ծավալները 2010 թվականի երրորդ եռամսյակում աճել են մոտ 6.3%, սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով 368.9 մլրդ.դրամ կամ 1 մլրդ.դոլար: Տարվա կտրվածքով այս ցուցանիշն աճել է 34.1%, ինչը պայմանավորված է եղել 2009 թվականի մարտի 3-ին տեղի ունեցած`ՀՀ դրամի 22% արժեզրկմամբ, որից հետո դրամային ավանդների ծավալները դրամական արտահայտությամբ էապես ավելացան:
Ըստ Արմինֆո ռեյտինգային մարկետինգային գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ֆիզիկական անձանց ավանդների ամենամեծ ծավալների մեջ մոտ 40% է կազմում 3 բանկերի բաժինը ¥HSBC Բանկ Հայաստան, Յունիբանկ և Արդշինինվեստբանկ¤, իսկ հինգ առաջատար բանկրի մասնաբաժինը կազմում է մոտ 60%: Ֆիզիկական անձանց ավանդների ամենափոքր բաժինը`0.3% գրանցել է ԲՏԱ Բանկը:
2010 թվականի սեպտեմբրի 1-ի դրությամբ ֆիզիկական անձանց ավանդնրի ամենամեծ բաժինը գրանցել է HSBC Բանկ Հայաստանը` 67.1 մլրդ. դրամ կամ 185.8 մլն.դոլար: Երկրորդ տեղում է Յունիբանկը` 43.7 մլրդ.դրամ կամ 121 մլն.դոլար, երրորդ տեղում է Արդշինինվեստբանկը`32.4 մլրդ.դրամ կամ 89.8 մլն. դոլար, չորրորդ տեղում` ACBA-Credit Agricole Bank` 32 մլրդ.դրամ կամ 88.6 մլն.դոլար և հինգերորդն է`ՎՏԲ-Հայաստան Բանկը`30.6 մլրդ.դրամ կամ 84.7 մլն.դոլար: Այս ցուցանիշով առաջատարների տասնյակում են նաև` Հայբիզնեսբանկը` 25.2 մլրդ.դրամ, Ամերիաբանկը` 25.2 մլրդ.դրամ, Կոնվերս Բանկը` 20.4 մլրդ.դրամ, Հայէկոնոմբանկը`11.8 և Ինեկոբանկը `11.6 մլրդ.դրամ:
Ընդհանուր պարտավորությունների մեջ ֆիզիկական անձանց ավանդների բաժնով 2010 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ առաջատարներն են HSBC Բանկ Հայաստանը`64%, Զարգացման Հայկական Բանկը` 48.4%, Յունիբանկը` 47%: Ընդ որում, HSBC Բանկ Հայաստանում մոտավորապես հավասարաչափ են բաժանվել ցպահանջ և ժամկետային ավանդների ծավալները, իսկ Յունիբանկում և Զարգացման Հայկական Բանկում` հիմնական բաժինը կազմել են ժամկետային ավանդները:
Ֆիզիկական անձանց ավանդների գծով տարեկան, ինչպես նաև եռամսյակային աճ է արձանագրվել 20 բանկում, իսկ երկրորդ եռամսյակի կտրվածքով` 9 բանկում:
Այս ցուցանիշով ամենաբարձր արդյունքը գրանցել են` Ամերիաբանկը`3 անգամ, իսկ տարեկան միակ անկումը գրանցել է Պրոմեթեյ Բանկը`23%:
2010 թվականի երրորդ եռամսյակում ամենամեծ աճն արձանագրել է Պրոմեթեյ Բանկը`47.1%, իսկ միակ եռամսյակային անկումը` Կնվերս Բանկը 0.4%: