Ուրբաթ, 19 Նոյեմբերի 2010 17:55
Յունիբանկ՚-ն ավանդատուների միջև անց է կացրել մրցանակների խաղարկություն ևՀաղթողներին հանձնվել են Արթուր Աբրահամի և Կարլ Ֆրոչի մենամարտի հրավիրատոմսեր
ԱրմԻնֆո. 2010 թվականի նոյեմբերի 17 -ին ՙՅունիբանկ՚-ի գլխամասային գրասենյակում ՙՀաղթենք միասին՚ ժամկետային ավանդ ներդրած ավանդատուների միջև կայացել է մրցանակների խաղարկություն: Խաղարկությունը անցկացվել է հատուկ կազմված հանձնաժողովի անդամների ներկայությամբ` պատահական թվերի գեներացման համակարգի միջոցով:
Աղբյուրի համաձայն, խաղարկությանը մասնակցեցել է 1634 ավանդատու, որոնցից չորսը դարձել են Super Six Boxing World Classic մրցաշարի շրջանակներում կայանալիք` Արթուր Աբրահամի և բրիտանացի բռնցքամարտիկ Կարլ Ֆրոչի չեմպիոնական մենամարտի հրավիրատոմսերի շահողներ: Մենամարտը կկայանա այս տարվա նոյեմբերի 27-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Խաղարկության արդյունքներով մրցանակները շահել են Իսկանդարյան Ալեքսեյը, Հարությունյան Սերյոժան, Ղազարյան Սոֆիկը եւ Հակոբյան Սոսեն:
Մրցանակների հաջորդ խաղարկությունը կկայանա 2011թ.-ին Grand Prix ժամկետային ավանդ ներդրած ավանդատուների միջեւ: Խաղարկության գլխավոր մրացանակը դեպի Կիպրոս ուղեւորությունն է:
Grand Prix ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, 365 օր ժամկետով եւ 11% տարեկան տոկոսադրույքով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ: Այս ավանդը ներդրած բոլոր ավանդատուներին հնարավորություն է ընձեռվում ստանալ օվերդրաֆտ /վարկային միջոցներ/ ներդրած ավանդի 80%-ի չափով: Առաջին 30 օրվա համար օվերդրաֆտի տոկոսադրույք չի գանձվում:
Ըստ տվյալների, ՙՅունիբանկ՚-ը ժամկետային ավանդների ծավալով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է: 2010 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ Բանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 75,8 մլրդ դրամը: