Երկուշաբթի, 22 Նոյեմբերի 2010 18:52
ԻՆԳՈ Արմենիա՚-ի ապահովագրական Պոլիսն արդեն կարելի է պատվիրել վճարային թերմինալների միջոցով
ԱրմԻնֆո. ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերության Պոլիսն արդեն կարելի է պատվիրել TelCell վճարային թերմինալների միջոցով, ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ընկերությքան մամուլի ծառայությունից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է TelCell ընկերությունում, Պոլիս պատվիրելիս հաճախորդը պետք է իրեն տրամադրված անձնական հաշվին մոտքագրել որոշակի կանխավճար`1 հազար դրամից ոչ պակաս, որի համար կոմիսիոն վճարներ չեն գանձվում, և պատվիրել ԱՊՊԱ Պոլիսը: Պատվերն ընկերության գործակալի կողմից հաճախորդին կառաքվի 2 օրվա ընթացքում:
Նշնք, որ ԻՆԳՈ Արմենիայի պոտենցիալ հաճախորդը կարող է օգտվել ԱՊՊԱ Պլիսը տուն առաքելու ծառայությունից, ապահովագրական Պոլիսը հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով պատվիրելու հնարավորությունից: Ներկայումք ընկերությունն ունի գործակալական ամենամեծ ցանցերից մեկը, որոնց թիվը Հայաստանի տարածքում հասնում է 300-ի:
ՙTelCell՚ ՓԲԸ Հայաստանի ակնթարթային վճարների շուկայում գործում է 2007 թվականից: Ներկայումս ընկերության պրոցեսինգային կենտրոնին է միացված վճարների ընդունման ավելի քան 300 կետեր, որոնց օգնությամբ կարելի է կատարել տարբեր տեսակի կոմունալ և այլ վճարներ: