Երկուշաբթի, 29 Նոյեմբերի 2010 17:54
Արցախբանկը ընդլայնում է իր ներկայությունը Հայաստանում
ԱրմԻնֆո. Արցախբանկի Վարչության նախագահ Կամո Ներսիսյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը
Իրականացման ո՞ր փուլում են գտնվում բանկի կողմից Լեռնային Ղարաբաղի տնտեսությանն ուղղվող խոշոր ներդրումային նախագծերը: Չե՞ ն նախատեսում արդյոք Արցախբանկի բաժնետերերի կողմից ստեղծված ներդրումային հիմնադրամներն ընդլայնել տնտեսության վարկավորվող ոլորտները:
Իր առաքելության շրջանակներում Արցախբանկը նպաստում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տնտեսությունում ներդրումների կայուն աճին, աջակցելով և սպասարկելով ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների ֆինանսական ներդրումները: Բանկի բաժնետերերի կողմից ԼՂՀ տնտեսության վարկավորման նպատակներով ստեղծված հիմնադրամները շարունակում են ներդրումային գործընթացները, միջոցներ տրամադրելով Արցախբանկին` Հայաստանում և ԼՂՀ-ում առանձին բիզնես-նախագծերի իրականացման նպատակով: Ներդրումների գումարն անցնում է 15 մլն.դոլարից:
Ինչպիսի՞ վարկային պորտֆել է ձևավորել Արցախբանկը և ինչպիսի՞ն է դրա կառուցվածքը: Ինչքանո՞վ եք նախատեսում այդ պորտֆելը մեծացնել մինչև 2010 թվականի ավարտը:
2010 թվականի նոյմբերի 1-ի դրությամբ Արցախբանկի վարկային պորտֆլի ծավալը կազմել է 34.860 մլրդ.դրամ: Դրա կազմում դրամային վարկերը կազմում են 55.4%. իսկ արտարժութային վարկերը` 44.6%: Ըստ ոլորտների բաժանելու դեպքում պորտֆելն ունի հետևյալ տեսքը` արդյունաբերություն` 11%, գյուղատնտեսություն` 8%, շինարարություն` 13%, տրանսպորտ և կապ` 1%, առևտուր` 16%, ծառայությունների ոլորտ` 10%, այդ թվում ֆինանսական հատված` 5%, սպառողական վարկեր` 20%, հիպոթեկային վարկեր` 17%, տնտեսության այլ ոլորտներ` 4%: Վարկավորման նախընտրելի ոլորտների շարքում առանձնապես կարելի է նշել արդյունաբերությունը և առևտուրը: Ըստ մեր կանխատեսումների, 2010 թվականի ավարտին վարկային պորտֆելը կհասնի 35 մլրդ.դրամի:
Որքա՞ն են բանկի ավտովարկավորման ծավալները: Ի՞նչ պայմաններով է բանկը տրամադրում վարկերը, այդ թվում նաև ավտովարկերը, հիպոթեկային և ՓՄՁ ոլորտի վարկերը: Վարկային ի՞նչ ծրագրերի է մասնակցում Արցախբանկը:
2010 թվականի նոյեմբերի 1-ին բանկի ավտովարկավորման պորտֆելը կազմել է 529 մլն. դրամ: Ճգնաժամի հետևանքով ավտովարկավորման գործընթացները դադարեցվել էին: Մեր կողմից այդ շուկան հանգամանորեն ուսումնասիրելուց հետո որոշեցինք 2011 թվականից վերսկսել ավտովարկավորումը: Ինչ վերաբերում է հիպոթեկային վարկավորմանը, ապա այն իրականացվում է հետևյալ պայմաններով` հիպոթեկային վարկավորման պետական աջակցության ծրագրի շրջանակներում մինչև 25 մլն.դրամ արժեքով բնակարան ձեռք բերելիս` 20 տարի մարման ժամկետով, տարեկան 12% տոկոսադրույքով (6% սուբսիդացված տոկոսադրույքով): Այս ծրագրի շջանակներում ԼՂՀ տարածքում տրամադրվել է 1.8 մլրդ.դրամի հիպոթեկային վարկեր: Հայաստանի տարածքում, «Ազգային հիպոթեկային ընկերության» ՈՒՎԿ կողմից վերաֆինանսավորման ծրագրի շրջանակներում, տրամադրվել են 619.3 մլն.դրամի վարկեր, իսկ «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում` 85.7 մլն.դրամի վարկեր: Բիզնես-վարկերը Արցախբանկը տրամադրում է ՓՄՁ պետական աջակցության պետծրագրի շրջանակներում, հետևյալ պայմաններով` առավելագույն ժամկետը` 5 տարի, տարեկան տոկոսադրույքը` 6-20%:
Ինչպիսի՞ն է բանկի ռեսուրսային բազան, այդ թվում նաև ավանդների պորտֆելի ծավալը: Ի՞նչ պայմաններով է բանկը բնակչությունից ավանդներ ներգրավում:
2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ, Արցախբանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 43 մլրդ.դրամ, որոնց կազմում մոտ 54% կամ 23.1 մլրդ. դրամ են կազմել ժամկետային վարկերը: 2010 թվականի հոկտեմբերի 1-ին ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների ծավալն անցել է 8 մլրդ.դրամից (ավելի քան 22 մլն.դոլար), որոնց մեծ մասը կազմել են ժամկետային ավանդները: 2010 թվականի 9 ամիսներին ֆիզիկական անձանց ժամկետային վարկերն աճել են 41.5%, տարվա կտրվածքով` 56.1%: Բանկը ֆիզիկական անձանցից ավանդներ է ներգրավում տարեկան 12% տոկոսադրույքով:
Ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ բնակչության վճարունակությունն ընդհանրապես, բանկային պրոդուկտներից օգտվելու տեսանկյունից:
Մեր հաճախորդների ակտիվությունը գնահատում ենք որպես միջին ակտիվություն: Իր հերթին, լինելով ԼՂՀ առանցքային ֆինանսական կառույցներից մեկը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում բանկային գործունեություն իրականացնող միակ առևտրային բանկը, Արցախբանկը սիստեմատիկորեն ուսումնասիրում է շուկան և սպառողների պահանջները, վարկային և բանկային այլ ծառայությունների մատուցման համապատասխան փաթեթ ձևավորելու և սպառողների պահանջները բավարարելու նպատակով, միաժամանակ հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները և յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերելով յուրովի մոտեցում: Բանկն աջակցում է նաև տարբեր տեսակի տնտեսական արդյունավետ սոցիալական ծրագրերի, բարելավելով քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցությունը:
Հայտնի է, ր Արցախբանկը հաջողությամբ է իր գործունեությունն իրականացնում Երևանում, մանավանդ սպառողական վարկավորման գծով: Ինչպիսի՞ն է բանկի երևանյան մասնաճյուղերի գործունեության Ձեր գնահատականը: Բանկը մտադի՞ր է իր գործունեությունն ընդլայնել Երևանում և առհասարակ, Հայաստանում: Մինչև տարեվերջ, ինչպես նաև 2011 թվականին, բանկը նախատեսո՞ւմ է նոր բաժանմունքների բացում:
ԼՂՀ տարածքում իր ներկայությունը ընդլայնելու հետևանքով Արցախբանկի դիրքերը Հայաստանում, մասնավորապես, Երևանում նույնպես ակտիվ են: Հայաստանում գտնվող իր մասնաճյուղերիմիջոցով բանկը մատուցում է ծառայությունների լայն ընտրանի, որոնք պահանջարկ ունեն ժամանակակից ֆինանսական շուկայում, ընդ որում, ոչ միայն ֆիզիկական անձանց, այլ նաև իրավաբանական անձան շրջանում: Արցախբանկը նախատեսում է իր գործունեությունն ակտիվացնել Հայաստանի տարածքում և այդ նպատակով էլ 2011 թվականին նախատեսվում է երկու նոր մասնաճյուղերի բացում Երևանում, իսկ առաջիկա երկու տարիներին` Գյումրիում, Վանաձորում և Գրիսում: 2011 թվականին նախատեսվում է նաև մասնաճյուղերի բացում ԼՂՀ երկու խոշոր գյուղական բնակավայրերում: Չէ որ բանկի ծառայությունների և պրոդուկտների կարևորագույն տարածողը հանդիսանում է մասնաճյուղերի լայն ցանցը: Այսօր Արցախբանկն ունի 17 մասնաճյուղ, 11-ը` ԼՂՀ տարածքում և 6 մասնաճյուղ` Երևանում:
Ինչպիսի՞ն է բանկի կողմից թողարկված տեղական, ինչպես նաև միջազգային ակտիվ պլաստիկ քարտերի թիվը: Ինչպիսի՞ն է բանկի քարտերի թվի փոփոխության դինամիկան վերջին տարիներին: Որքա՞ն է բանի բանկոմատների և POS-թերմինալների քանակը:
Բանկի կողմից թողարկված ակտիվ պլաստիկ քարտերի քանակը 2010 թվականի նոյեմբերին կազմել է 16537 քարտ, որտեղ MasterCard քարտերը կազմել են 5717 հատ: Ակտիվ պլաստիկ քարտերի քանակը տարվա կտրվածքով աճել է 65%-ով, իսկ 2008 թվականի համեմատ` 4.3 անգամ: Բանկն ունի 60 POS-տերմինալ:
Ի՞նչ ցուցանիշներով է պատրաստվում 2010 թվականը եզրափակել Արցախբանկը:
2010 թվականի մենք պատրաստվում ենք եզրափակել 1.6 մլրդ.դրամ մաքուր շահույթով: Ընդհանուր ակտիվները կկազմեն 53 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը` 9 մլրդ.դրամ, վարկային ներդրումները` 35 մլրդ.դրամ, ժամկետային ավանդնեչւ` 26 մլրդ.դրամ: 2009 թվականի համեմատ ակտիվների և կապիտալի աճը կկազմի 18.2%, վարկային ներդրումները` 13.2%, ժամկետային ավանդները` 23.8%, մաքուր շահույթը` 43.3%:
Արթուր Ասլանյան
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ