Հինգշաբթի, 2 Դեկտեմբերի 2010 11:22
Ժառանգություն՚. Քաղաքացիների մեծամասնության ցածր կենսամակարդակի պայմաններում ԱՊՊԱ ներդրումն անթույլատրելի է
ԱրմԻնֆո. ՙԺառանգություն՚ կուսակցության պատգամավրները ելույթ են ունեցել ՙԱՊՊԱ մասին՚ Օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին Օրինագծով: Այս մասին ԱրմԻնֆո գրծակալությունը տեղեկացվել է կուսակցության մամուլի ծառայությունից:
Կուսակցությունից ստացված մամուլի հաղորդագրության մեջ, մասնավորապես ասվում է, որ պատասխանատվության առաջարկվող ապահովագրությունը բխում է տրանսպորտային միջոցների շահագործումից և բողոքի մեծ ալիք է առաջացրել վարորդների շրջանում: Երկրում ինֆլյացիոն ճնշումների առկայության պայմաններում ԱՊՊԱ-ն լրացուցիչ ֆինանսական բեռ է հանդիսանում և անթույլատրելի է բնակչության ցածր կենսամակարդակի պայմաններում: Քաղաքացիները բացասաբար են վերաբերվում ԱՊՊԱ-ին, քանի որ ի վիճակի չեն գնել ապահովագրական Պոլիս, կատարելով Օրենքով նախատեսված պարտավորությունները: Օրենքը մի կողմից նախատեսում է քաղաքացիների չնախատեսված ծախսեր, իսկ մյուս կողմից` մի քանի տնտեսվարող սուբյեկտների կողմից գերշահույթների ստացում, ասվում է հաղորդագրության մեջ: