Ուրբաթ, 3 Դեկտեմբերի 2010 18:35
Արարատբանկը վերսկսել է ոսկու ստանդարտացված ձուլակտորներով գործարքները
ԱրմԻնֆո. Արարատբանկը վերսկսել է ոսկու ստանդարտացված ձուլակտորներով գործարքները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է Արարատբանկի Վարչության նախագահի տեղակալ Դավիթ Հարությունյանը, հաշվի առնելով, որ շուտով Ամանորյա տոներ են և որպես ՙոսկե՚ սուվենիր մեծ պահանջարկ կարող են ունենալ փոքր չափերի ձուլակտորները, բանկը սկսել է Եվրոպայից նրմուծել 1-20 գր. մաշով ստանդարտացված ոսկու ձուլակտորներ: 
Նա նշել է, որ ոսկու ձուլակտորների գնանշումը սահմանվում է ընթացիք շաբաթվա գների համեմատ: Օրինակ, դեկտեմբրի 3-ի դրությամբ, 1 գրամ քաշով ձուլակտորն արժե 20087.5 դրամ, 2 գրամանոցը` 35997 դրամ, 5 գրամանոցը` 85975 դրամ, 10 գր.` 166662 դրամ և 20 գրամանոց ձուլակտորը` 324522.5 դրամ: Նրա խոսքերով, ըստ վերջին տվյալների, միջազգային շուկայում ոսկու 1 ունցիայի արժեքը կազմում է 1399 դոլար:    
Նա նշել է, որ ոսկու ստանդարտացված ձուլակտորներով գործառնությունները բանկը մտադիր է շարունակել նաև 2011 թվականին, ընդ որում, չի բացառվում նաև ավելի մեծ ձուլակտորների ներկրումը: Հետագայում Բանկը մտադիր է մատուցել մետաղական հաշիվներով ծառայություններ: