Հինգշաբթի, 2 Դեկտեմբերի 2010 11:22
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է կենտրոնացված վարկային բեք-օֆիս
ԱրմԻնֆո. Այսօր Երևանում հասցեում ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է կենտրոնացված վարկային բեք-օֆիս մանրածախ հատվածի հաճախորդների համար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, բոլոր վարկային պայմանագրերը, բացի ոսկու գրավադրմամբ վարկերից, կազմվելու են տվյալ ստորաբաժանումում, իսկ Երևան քաղաքում Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան վերընշված հասցեում ստորագրել վարկային պայմանագրերը և տեղում նոտարով վավերացնել:
Աղբյուրի հավաստմամբ, սա բիզնեսի բոլոր տեսակների, հատկապես կորպորատիվ և փոքր բիզնեսի, ինչպես նաև մանրածախ հատվածի գծով Բանկի բոլոր վարկային գործարքների ձևակերպման կենտրոնացման վերջին փուլն է: Բանկը սկսել էր Գլխամասում բոլոր վարկային բեք-օֆիսային ֆունկցիաների կենտրոնացման գործընթացը 2010թ.-ին, այդպիսով մասնաճյուղային ցանցին թողնելով առավելապես բանկային պրոդուկտների վաճառքի ֆունկցիաները:
ՙՄանրածախ վարկային պրոդուկտների համար կենտրոնացված բեք-օֆիսի բացումը Գլխամասում բոլոր վարկային գործարքների գծով վարկային որոշումների ընդունման գործընթացի կենտրոնացման գործընթացի տրամաբանական ավարտն է: Կենտրոնացումը մենք դիտարկում ենք, որպես էական գործիք վարկային գործընթացի արդյունավետության, սպասարկման որակի և գործառնական ռիսկերի վերահսկման բարձրացման համար՚, - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Բանկային ռիսկերի վերահսկման դեպարտամենտի տնօրեն` Ա. Ստրատանը:
ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ գործում է 2004 թվականից (2006 թվականի հունիսից ՎՏԲ բրենդի տակ), իրականացնում է գործունեություն 1996թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված բանկային գործունեություն ծավալելու թիվ 64 լիցենզիայի հիման վրա: 2010թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաճյուղերի ցանցը բաղկացած էր ՀՀ ողջ տարածքում գործող 68 մասնաճյուղերից, դրանցից 24-ը Երևանում և 44-ը մարզերում: Իրավաբանական անձանց տրամադրվող ծառայությունների ոլորտում բանկը տրամադրում է բանկային ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` խոշոր (կորպորատիվ) և միջին բիզնեսի վարկավորում, արտաքին առևտրային գործարքներ, սինդիկացիոն վարկեր, ավանդներ և դրամարկղահաշվարկային ծառայություններ, դեպոզիտար ծառայություններ, ինչպես նաև լիզինգ և գանձապետական ծառայություններ, որոնք առաջարկվում են միջին և խոշոր ձեռնարկություններին և ֆինանսական կազմակերպություններին: Ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունները ներառում են վարկավորում անհատներին և փոքր բիզնեսին, ավանդներ, դրամային փոխանցումներ, պլաստիկ քարտեր և մի շարք այլ բանկային ծառայություններ: 2010թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկն ունի մոտ 762 աշխատակից: