Ուրբաթ, 24 Դեկտեմբերի 2010 11:41
Ամերիաբանկն ամփոփել է ՙՀՀ բանկային համակարգը 100 տարի անց՚ մրցույթի արդյունքները
Արմինֆո. Ամերիաբանկն ամփոփեց ՙՀՀ բանկային համակարգը 100 տարի անց՚ մրցույթի արդյունքները, որին մասնակցել էր 52 ուսանող: Նրանք ներկայացնում էին Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամը, Հայ-ռուսական /սլավոնական/ պետական համալսարանը: Ինչպես միջողառման ժամանակ հայտարարել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, ուսանողներն իրենց աշխատանքներում ներկայացրել էին հետաքրքիր ու յուրօրինակ գաղափարներ ՀՀ բանկային համակարգի ապագայի վերաբերյալ` ցուցաբերելով համարձակ ու ոչ ստանդարտ մոտեցում: Ներկայացված աշխատանքները վկայում են շնորհալի, բանիմաց երիտասարդության մասին, որն ունի մեծ երազանքներ, նպատակներ ու ակնկալիքներ և կյանքում լավագույնին հասնելու մեծագույն ձգտում ու ցանկություն: Մրցույթում հաղթող ճանաչվեցին հետևալ ուսանողները. 1-ին տեղ` Էդգար Մնացականի Հովհաննիսյանը ԵՊՀ, Տնտեսագիտության ֆակուլտետ, 4-րդ կուրս, 2-րդ տեղ` Լենա Ավետիքի Հովհաննիսյանը ԵՊՀ, Տնտեսագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա, 2-րդ կուրս¤ և 3-րդ տեղ` Մանուկ Սիրասի Խուդոյանը ՀՊՏՀ , Ֆինանսական ֆակուլտետ, Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում բաժին, մագիստրատուրա 2-րդ կուրս¤:
Ամերիաբանկը շնորհակալություն է հայտնել մրցույթի մասնակից բոլոր ուսանողներին:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է ՙՏրոյկա Դիալոգ՚ խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը: