Ուրբաթ, 24 Դեկտեմբերի 2010 11:43
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը հարցումներ է անցկացրել ինտերնետ-բանկինգի հաճախորդների շրջանում
Արմինֆո. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը ինտերնետ-բանկինգի ծառայության արդյունավետությունը գնահատելու և այդ ծառայության պոտենցիալ սպառողների պատկերը ստանալու նպատակով, իր կայքի միջոցով անց է կացրել սցիոլոգիական հարցումներ: Հարցվողները, պատասխանելով բանկի մասնագտների հարցերին, նշել են համակարգի գործունեության թերություններն ու առավելությունները, ինչպես նաև 5-6 բալանոց սանդղակով գնահատել տրամադրվող ծառայությունների մակարդակը: Հարցման արդյունքներով, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի ինտերնետ-բանկինգի ծառայությունը գնահատվել է 4 բալով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ մամուլի ծառայությունից, հարցմանը մասնակցել է 150 հաճախորդ, որոնց հիմնական մասը եղել են երիտասարդներ`հիմնականում կանայք և հանդիսացել են Երևան քաղաքի բնակիչներ:
Աղբյուրի համաձայն, ՙինտերնետ -բանկինգի ո՞ր ծառայություններից եք օգտվում՚ հարցին, մեծամասնությունը պատասխանել է, որ ստուգում է իր հաշվի մնացորդը, իսկ գրասենյակի համեմատ ինտերնտ-բանկինգի առավելությունների վերաբերյալ հարցին հարցվողները միահամուռ նշել են, որ ծառայությունը զգալիորեն տնտեսում է հաճախորդի ժամանակը, մանավանդ, որ այն կարելի է ստանալ շուրջօրյա և աշխարհի ցանկացած վայրում: