Երկուշաբթի, 10 Հունվարի 2011 14:43
Հայաստանի բյուջեի դեֆիցիտը 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է ՀՆԱ 1.7 տոկոսը
ԱրմԻնֆո. Հայաստանի բյուջեի դեֆիցիտը 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 52.4 մլրդ.դրամ կամ ՀՆԱ 1.7%, նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվության մեջ:
Հայաստանի պետբյուջեի եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 690.2 մլրդ.դրամ կամ ՀՆԱ 22.2%, աճելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14.3%: Հարկային մուտքերը բյուջեում կազմել են 524.4 մլրդ.դրամ կամ ՀՆԱ 16.9%, աճելով 15.3%:
Հաշվետու ժամանակահատվածում բյուջեի ծախսերը կազմել են` 742.6 մլրդ.դրամ կամ ՀՆԱ 23.9%: 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ ծախսերն աճել են 3.3%: Ծախսերի կազմում ՀՆԱ 7.2% են կազմել սոցիալական ապահովությանն ուղղված ծախսերը, ՀՆԱ 3.8%` պաշտպանության և ՀՆԱ 2.7%` կրթության ոլորտներին ուղղված ծախսերը: