Արմինֆո. ՙԱրմԻնֆո՚ լրատվական գործակալության ֆինանսական վերլուծությունների ծառայությունը հրապարակել է ՙՀայկական բանկերը քարտային բիզնեսում՚ հերթական տեղեկգիրը: Տեղեկագրում ամփոփվում է Հայաստանի բանկերի գործունեությունը բանկային քարտերի շուկայում, 2010 թվականին, պատմելով այդ հատվածում բանկերի քարտային նախագծերի և ինովացիոն լուծումների մասին, միաժամանակ բացահայտելով կարևորագույն վիճակագրական տեղեկություններ:
Ըստ Արմինֆո գործակալության վերլուծաբանների, Հայաստանի քարտային շուկան մնում է աշխատավարձային նախագծերի միջոցով բանկային միկրովարկային մանրածախի աճի ամենակարևոր ետճգնաժամային աղբյուրներից մեկը: Սակայն ենթակառույցային լուծումները չեն հասցնում քարտային բիզնեսի էքստենսիվ զարգացման ետևից, ինչի հետևանքով էլ ՙդեպի հաճախորդները՚ կողմնորոշվածությունը ետ է մնում ՙդեպի պրոդուկտները՚ կողմնորոշվածությունից: Փորձագետների պնդմամբ, միջազգային վճարային համակարգերի դիրքերի ամրացման հաշվին շուկայում սկսել են նկատվել ArCa քարտերն աստիճանաբար դուրս մղելու միտումներ: Կարևոր հանգամանք է հանդիսանում նաև այն, որ հաճախորդի համար պայքարի մեջ են մտնում խոշոր մանրածախ բանկերի նոր սեփական պրոցսինգային կենտրոնները, որոնց չի բավարարում Armenian Card-ի միասնական պրոցեսինգային կենտրոնը, ինչով էլ որոշ բանկեր պատրաստվում են ծառայությունների կոշտ մրցակցության, լրջորեն մտածելով նաև քարտերի մարկետինգային հնարավորությունների մասին` որպես հաճախորդի լոյալության գործիքի: Ցավոք, գտնում են փորձագետները, կանխիկ շրջանառության սահմանափակումների հարցում պետությունը դեռևս մնում է ձեռնպահ: Նշենք, որ 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում կար մոտ 685 հազար ակտիվ քարտ, որոնց հիմնական մասը կազմում են այսպես կոչված ՙաշխատավարձային սխեմաներով՚ քարտերը: Հատկապես այս ՙշարքային՚ քարտերի շնրհիվ է, որ պլաստիկ քարտերի քանակը 32%-ով ավելացել է 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Տեղեկագիրը հրապարակվում է տարեկան երկու անգամ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |