Ուրբաթ, 10 Դեկտեմբերի 2010 23:02
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ դարձել է Diners Club միջազգային վճարային համակարգի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում
ԱրմԻնֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բացառիկ պայմանագիր է կնքել աշխարհում պրեմիում դասի Diners Club միջազգային վճարային համակարգի հետ` դառնալով ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ Հայաստանում բացառապես ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ է սպասարկելու բոլոր այն անձանց, ովքեր օգտվում են Diners Club-ի` համաշխարհայնորեն ճանաչված բրենդի հեղինակավոր քարտերից եւ էլեկտրոնային վճարման ամենատարբեր ծառայություններից` ընդգծելով իրենց կարգավիճակը:
Diners Club-ը հիմնադրվել է 1950 թվականին: Ընկերության քարտերն աշխարհում առաջին բազմանպատակ օգտագործման քարտերն էին եւ հեղափոխություն էին համաշխարհային ֆինանսական համակարգում: Diners Club-ը բարձրակարգ ծառայություններ է մատուցում աշխարհի ավելի քան 185 երկրներում, շուրջ 675.000 բանկոմատների եւ կանխիկացման կետերի միջոցով եւ կնքված բացառիկ պայմանագրի շնորհիվ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բանկոմատների եւ կանխիկացման կետերի ցանցը եւս միացվում է Diners Club-ի համաշխարհային ցանցին:
Աղբյուր համաձայն, համագործակցությունը Diners Club-ի հետ հնարավոր է դարձել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ զարգացման դինամիկայի, մասնաճյուղային եւ բանկոմատային ցանցերի, կանխիկացման կետերի ընդլայնման, պլաստիկ քարտերով գործառնությունների ոլորտում բանկի զբաղեցրած տեղի եւ մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ բանկի հեղինակության եւ ֆինանսական ցուցանիշների շնորհիվ: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչելով որպես Diners Club-ի բացառիկ ներկայացուցիչ Հայաստանում, այս ընկերությունը բարձր է գնահատել բանկի կորպորատիվ քաղաքականությունն ու բանկային ծառայությունների մատուցման որակն ու մակարդակը: