Երկուշաբթի, 24 Հունվարի 2011 13:46

Արագաշարժ շուկան դուրս է մղում առօրեական ավանդույթները

ԱրմԻնֆո. Առևտրի ֆինանսավորման տարատեսակ գործիքներն ու սխեմաները վաղուց արդեն մեծ պահանջարկ ունեն արտասահմանում: Իսկ Հայաստանն այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ բազմաթիվ երկրներում արդեն առօրյա երևույթ դարձած գործիքներն ու սխեմաները դեռևս համարվում են նորամուծություն, հայկական բիզնես էլիտայի կողմից ընկալվելով որպես` ինչ-որ ինովացիոն ու դժվար հասանալի մի երևույթ: Այդ գործիքների նկատմամբ նման վերաբերմունքի պատճառների և Հայաստանում դրանց զարգացման պոտենցիալի մասին է ԱրմԻնֆո գործակալության թղթակցին պատմում Արմսվիսբանկի հաճախորդների սպասարկման Դեպարտամենտի տնօրեն Հակոբ Խաչատրյանը:

Պրն.Խաչատրյան, հաճախ մեր գործարարներն առևտրի ֆինանսավորման գործիքների, մասնավորապես, ֆակտորինգի, տնտեսական գլխավոր նշանակությունը կապում են, առաջին հերթին, գրավային ապահովման բացակայության հետ: Իսկ ի՞նչ է ասում ֆակտորինգի զարգացման միջազգային փորձը: Ո՞ր դեպքերում է, որ գործարարները հատկապես ֆակտորինգին են տալիս իրենց գերադասությունը:


Գործարարների կողմից առևտրի ֆինանսավորման գործիքները գերադասելու ամենագլխավոր պատճառներից մեկը տվյալ բիզնեսի առանձնահատկությունն է, ինչն էլ ֆակտորինգը դարձնում է տնտեսապես ավելի արդյունավետ` ֆինանսավորման ավանդական տեսակների, մասնավորապես վարկավորման, համեմատ: Հաճախ գործարարները դիմում են ֆակտորինգին միայն այն դեպքերում, երբ բոլոր, այդ թվում նաև գրավի հետ կապված ռեսուրսները, կամ լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներն, ամբողջովին սպառում են իրենց: Իսկ արագ զարգացող շուկան բիզնեսից պահանջում է դրամական հոսքերը գեներացնելու հատկություններ: Այդ դեպքում է, որ հաճախորդը դիմում է ֆակտորինգին:

Իսկ հատկապես ո՞ր բիզնեսն է, որը ֆակտորինգի պահանջարկ ունենում, ավանդական վարկերի համեմատ դառնալով տնտեսապես ավելի արդյունավետ:

Այս գործիքն առաջին հերթին ձեռնտու է ներմուծողներին, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ արտադրողներին: Նրանց հիմնական գնորդներն են մանրածախ առևտրի ցանցերը` սուպերմարկետները , որոնք ավանդաբար օգտվում են ապրանքների դիմաց վճարը 60-90 օրով հետաձգելու հնարավորությունից: Այդ կարճ ժամանակահատվածում ներմուծողին կամ մատակարարին ավելի ձեռնտու է լինում օգտվել ֆակտորինգից, ապրանքը հանձնելուց անմիջապես հետո ֆակտորից (ֆոկտորինգային ընկերությունից) ստանալ ֆինանսավորում, նրան զիջել իր դեբիտորական պարտավորությունները և շարունակել գործունեությունը, երկրորդ անգամ նորից գնելով ապրանք, այն գնորդին մատակարարելու և ֆակտորից լրացուցիչ, նոր ֆինանսավորում ստանալւ նպատակով: Ինչպես տեսնում եք, ֆակտորինգն ապահովում է ապրանքների անխափան մատակարարում, միաժամանակ ընձեռելով առևտրի ցիկլը կրճատելու հնարավորություն, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս բարձրացնել տվյալ ընկերության շահութաբերությունը:

Որպես մանրածախ առևտրի ցանցեր կարող են հանդես գալ ոչ միայն սուպերմարկետները, այլ նաև դեղատնային կամ մասնագիտացված այլ խանութների ցանցերը, ինչպես նաև բնակչությանը կապի և կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները: Ֆակտորինգային սպասարկման պահանջարկ ունեցող հաճախորդների երկրորդ հիմնական խումբը, դրանք տեղական արտադրողներն են, որոնք մի կողմից իրենց դեբետորական պարտավորությունները ֆինանսավորելու, իսկ մյուս կողմից` իրենց կրեդիտորական պարտավորությունները կարգավորելու կարիք են ունենում: Այստեղ ֆակտորինգային ընկերության հետ համագործակցությունն այլընտրանք չի կարող ունենալ: Մատակարարներին տրամադրելով վճարումների հետաձգում, ընկերությունն առաջին հերթին բարելավում է <վճարային դիսցիպլինան>, երկրորդ, ազատում է լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ, բարձրանելով իր ակտիվների իրացվելիությունը, երրորդ, պարզեցնում է դեբիտորական պարտավորությունների վարումը: Իսկ մատակարարները, եթե ֆինանսավորման կարիք են ունենում, կարող են այն ստանալ ֆակտորից: Եվ երրորդ հիմնական խումբը, դրանք <տենդերային> հաճախորդներն են, որոնք ապրանքներ և ծառայություններ են մատուցում միջազգային կազմակերպություններին, բյուջետային հաստատություններին կամ խոշոր գնորդներին ու պատվիրատուներին` շահած մրցույթների հիման վրա, որոնց գծով վճարումներն իրականացվում են հետաձգումով կամ տրանշներով:

Որքա՞ն է ստիպված լինում վճարել հաճախորդը ֆակտորինգի այդ առավելությունների դիմաց, ավելի շա՞տ, քան վարկի դեպքում:

Այս պրոդուկտի նոմինալ արժեքը մի փոքր ավելի բարձր է, քան վարկինը: Առաջին հերթին, դա կապված է ռիսկի աստիճանի հետ, որն իր վրա է վերցնում ֆակտորինգային ընկերությունը: Երկրորդ, բացակայում է վարկային ապահովումը, ինչը ֆակտորին ստիպում է հաճախորդի գնահատմանը վերաբերվել որոշակի խստությամբ: Արմսվիսբանկի կողմից մատուցվող ֆակտորինգային ծառայության սկզբունքային տարբերությունը կայանում է գրավի առարկայի բացակայության մեջ: Իրականում, շատ բանկեր ֆակտորինգային գործարքներ կատարելիս հաճախորդից պահանջում են գրավային ապահովում, ինչը, բնական է, փոխում է ֆակտորինգի էությունը, այն վերածելով սովորական ֆինանսավորման: Իսկ վերադառնալով ֆակտորինգի արժեքին կուզենայի նշել, որ չնայած ֆակտորինգի նոմինալ արժեքը վարկի արժեքից բարձր է, այնուամենայնիվ, այդ նոմինալ տոկոսադրույքը գրագետ և ռացիոնալ կիրառելու դեպքում ֆակտորինգի արժեքը կարող է ցածր լինել անգամ վարկի արժեքից:

Իսկ ի՞նչ է նշանակում նոմինալ տոկասադրույքի “ռացիոնալ” կիրառումը:

Բացատրեմ, գնորդին վճարման հետաձգում է տրամադրվում 60-90 օրով, որոշ դեպքերում էլ` 120 օրով: Շատ մատակարարներ ֆակտորինգային ֆինանսավորման են անցնում, այսինքն, ֆակտորին են փոխանցում իրենց դեբիտորական պարտավորությունը միանգամից, ապրանքները հանձնելուց հետո, ֆինանսավորման պայմանագիր կնքելով հետաձգման ողջ ժամանակահատվածի համար: Նման դեպքերում, բնական է, նրանք ավելի շատ են վճարում, քան վարկի դեպքում: Սակայն, ապրանքները հանձնելու օրը բանկին կամ ֆակտորինգային կազմակերպությանը դեբիտորական պարտավորությունների փոխանցումը չի մտնում ֆակտորինգային գործարքի պարտադիր պայմանների մեջ: Դա կարելի է անել, օրինակ, 30-րդ օրը, հատկապես այն ժամանակ, երբ լրացուցիչ ֆինանսավորման կարիք կա: Այսպիսով, գործարարը կարող է կրճատել ֆակտորինգային ֆինանսավորման ժամկետները և, բնական է, ֆակտորինգի դիմաց վճարել ավելի փոքր գումար, ինչը չի կարող լինել վարկային ֆինանսավորման ժամանակ: Ըստ մեր հաշվարկների, ֆակտորինգը ռացիոնալ կիրառելու դեպքում դրա արժեքը կամ տոկոսադրույքը կարող է կազմել մոտ 15%:

Ի՞նչպիսի հաճախորդների եք պատրաստ տրամադրել ֆակտորինգգային ֆինանսավորում:

Ֆակտորինգն առաջին հերթին հարմար է պարբերաբար ապրանքներ և ծառայություններ մատակարարող ձեռնարկություններին: Այդ ձեռնարկությունները հանդես են գալիս որպես դեբիտորներ, որոնց շուրջ հավաքվում է մատակարարների բանակը: Հետևաբար, ֆակտորինգային ֆինանսավորում տրամադրելիս մենք, առաջին հերթին, վերլուծում ենք դեբիտորի ֆինանսական գործունեությունը, որոնց հետ պատրաստվում են աշխատել մեր հաճախորդները:

Այսինքն, հիմնականում դրանք խոշոր ձեռնարկություններ են:

Այո, սակայն մենք չենք բացառում համագործակցությունը նաև փոքր ձեռնարկությունների հետ: Գլխավորը նա է, որ հաճախորդի ֆինանսական վիճակը պատասխանի որոշակի պահանջների:

Ձեր կարծիքով ինչպիսի՞ն են Հայաստանի ֆակտորինգային ծառայությունների շուկայի պոտենցիալ ծավալները:

Միջազգային պրակտիկայում, ֆակտորինգի շուկայի ծավալները հաշվարկելիս հաշվարկվում է ֆակտորինգային ֆինանսավորման ծավալների տոկոսային հարաբերակցությունը ՀՆԱ նկատմամբ: Տնտեսապես զարգացած երկրներում այս ցուցանիշը հասնում է 20%-ի: Այնտեղ ֆակտորինգային ծառայությունների շուկան շատ մեծ է և լայն կիրառում ունի գործարարներիշրջանում: Նախկին խորհրդային երկրներում այս ցուցանիշը կազմում է ՀՆԱ 4-5%-ը: Եթե որպես հիմք ընդունենք ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ապա Հայաստանի ֆակտորինգային ֆինանսավորման շուկայի պոտենցիալ ծավալները կարող են տարեկան կազմել մոտ 140 մլրդ.դրամ: Ինչպես տեսնում եք, այդ ցուցանիշը դեռևս հեռու է անգամ ՀՆԱ 1%-ից: Դա ֆակտորինգային ծառայությունների պոտենցիալ ծավալն է, սակայն, վերջնական ցուցանիշը չէ:

Արմսվիսբանկն սկսել է ֆակտորինգով զբաղվել դեռևս 2006 թվականից: Դժվար չէ՞ր սկսելն այն պայմաններում, երբ քչերն էին հասկանում ֆակտորինգի էությունը: Չէ՞ որ հիմա էլ, ներքին շուկայում ֆակտորինգն ինչ-որ չափով համարվում է նորամուծություն:

Նախքան Ձեր հարցին պատասխանելը կցանկանայի նշել, որ Արմսվիսբանկի ռազմավարությունն սկզբից էլ ենթադրում էր կորպորատիվ հատվածի զարգացում: Եվ այդ առումով, բանկը, ինովացիոն լուծումների ներդրմանը զուգահեռ, միշտ էլ ձգտում է իր հաճախորդների համար ձևավորել առավելագույն և հարմար պայմաններ: Ղեկավարվելով այս սկզբունքներով, դեռևս 2006 թվականից, Արմսվիսբանկը, չնայած հաճախպորդների մեծ մասի հոռետեսությանը, սկսեց առաջարկել հայկական շուկայի համար նոր, առևտրի ֆինանսավորման ինովացիոն գործիքներ, մասնավորապես, ֆակտորինգը: Այդ պատակով էլ մեր որոշ աշխատակիցներ համապատասխան կրթություն ստացան արտասահմանում, ինչը մեզ հնարավորություն տվեց յուրացնել ամենավերջին ձեռքբերումները և նորամուծություններն այդ ոլորտում և դառնալ առաջին բանկը, որը Հայստանում ներդրեց ֆակտորինգը ճիշտ կիրառելու մշակույթը` դասական արտահայտությամբ:

Մանրամսան ուսումնասիրելով այդ բնագավառը մենք եկանք այն համոզման, որ ֆակտորինգն ունի զարգացման բավականին լուրջ պոտենցիալ և բազմաթիվ տեղական գործարարների համար կարող է դառնալ ֆինանսական անփոխարինելի գործիքներից մեկը, ինչն ապահովում է արտադրության անխափան աշխատանք, ավելին, հնարավորություն տալով բարձրացնել ակտիվների իրացվելիությունը, ինչպես նաև ձեռնարկության կապիտալի շրջանառունակությունը:

Հատկապես ֆակտորինգային ո՞ր ծառայություններն է բանկը պատրաստ առաջարկել իր հաճախորդներին և դրանցից որո՞նք ունեն ավելի լայն պահանջարկ:

Ներկայումս բանկը պատրաստ է իր հաճախորդներին առաջարկել 4 տեսակի ֆակտորինգային ծառայություններ, մասնավորապես, ապրանքների ու ծառայությունների մատակարարումների ֆինանսավորում` վճարման հետաձգումով, դեբիտորական պարտավորությունների վարում և հաշվառում, չվճարելու ռիսկերի ապահովագրություն և դեբիտորական պարտավորությունների հավաքում ու դասակարգում: Հիմնականում, իհարկե, լայն պահանջարկ ունի ապրանքների ու ծառայությունների մատակարարումների ֆինանսավորումը (այլ կերպ ասած` դեբիտորական պարտավորությունների ֆինանսավորում), այսինքն, մատակարարի կողմից հաշիվ-ապրանքագրի զիջումը ֆակտորինգային ընկերությանը և դրան զուգահեռ` դեբիտորական պարտավորությունների վարում և հաշվառում:

Հետաքրքիր է, հաճա՞խ են հաճախորդները դիմում չվճարման ռիսկերի ապահովագրությանը: Բանկն ո՞ւնի այդպիսի պայմանագրեր:

Բանկն ունի մի քանի նման պայմանագիր, սակայն չվճարման ռիսկերի ապահովագրության տակ չպետք է հասկանալ ապահովագրական դասական ծառայությունների տրամադրում: Այստեղ խոսքը գնում է անռեգրես ֆակտորինգի մասին, երբ ապրանքների կան ծառայութունների դիմաց գնորդի կողմից չվճարելու ռիսկն ամբողջությամբ անցնում է ֆակտորին, մեր դեպքում` բանկին: Ճգնաժամի ընթացքում ֆակտորինգի այս տեսակը թույլ էր տալիս բիզնեսը զերծ պահել հնարավոր ֆինանսական կորուստներից և տրամադրվում է միայն այն դեպքերում, երբ ֆակտորը հաճախորդին դրականորեն էր գնահատում և վստահ էր լինում նրա վճարունակույթան մեջ: Սակայն կա ֆակտորինգի մեկ այլ տեսակ` ռեգրեսի իրավունքով, երբ ռիսկերը բաժանվում են դեբիտորի ու կրեդիտորի միջև: Ռեգրեսի տակ հասկացվում է դեբիտորի կողմից ֆակտորինգային ընկերության հանդեպ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ հաճախորդի երաշխավորությունը: Ֆակտորինգի այս տեսակը կազմում է ֆակտորինգային բոլոր գործարքների մոտ 70%-ը:

Ֆակտորինգային ծառայությունների շուկայի ինչպիսի՞ բաժին ունի Արմսվիսբանկը, որքա՞ն գործարք է հաջողվել կնքել 2010 թվականին և ինչպիսի՞ աճ է ակնկալվում ընթացիկ տարում:

Անցյալ տարի մեզ հաջողվեց կնքել մոտ 2 հազար ֆակտորինգային պայմանագիր, 3.5 մլրդ. դրամ գումարով: Ֆակտորինգի միջին պորտֆելը կազմում է մոտ 500 մլն.դրամ: 2011 թվականին Արմսվիսբանկը նախատեսում է մեծացնել այս ցուցանիշը 20-30%-ով:

Պրն.Խաչատրյան, հայտնի է, որ Արմսվիսբանկը հանդիսանում է Միջազգային Ֆակտորինգային ասոցիացիայի (FCI) անդամ, որի շրջանակներում կարող է համագործակցել 65 երկրների ֆակտորինգային կազմակերպությունների հետ: Կա՞ արդյոք համագործակցություն Վրաստանի ֆինանսական կազմակերպությունների հետ, որը հանդիսանում է Հայաստանի առևտրական կարևոր գործընկերներից մեկը: Ինչպե՞ս է այդ գործիքն ընկալվում Վրաստանում:

Վերջերս եղա Վրաստանում, որտեղ ֆակտորինգին դեռևս վերաբերվում են հոռետեսորեն: Վրացական երկու առաջատար բանկ ներքին շուկայում այս գործիքը ներդնելու փորձեր արել են, սակայն, ինչ-ինչ պատճառներով, այդ փորձերը տապալվել են: Այնուամենայնիվ, Վրաստանի 4 առաջատար բանկերի հետ արտահանման-ներմուծման առևտրական գործարքները ֆինանսավորելու համագործակցության ուղղությամբ ձեռք է բերված համաձայնություն, ինչը ենթադրում է ակրեդիտիվների բացում, երաշխիքների էմիսիա, ինկասսո-հանձնարարագրերի ներկայացում, իսկ այդ բանկերից մեկի հետ` նաև ֆակտորինգային ֆինանսավորում: Այնպես որ մենք պատրաստ ենք վրաց գործընկերների հետ հարաբերություններում մեր գործարարներին տրամադրել ֆինանսավորման իրական լուծումներ, ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման գործարքների դեպքերում:

Իսկ ո՞ւմ վրա է մնում արժութային ռիսկը միջազգային գործարքների ժամանակ: Ինչպե՞ս են հաճախորդները լուծում այս հարցը:

Արմսվիսբանկն իր հաճախորդներին վաղուց արդեն առաջարկում է ֆորվարդային գործարքների ծառայություններ: Այդ գործիքի օգնությամբ մեր հաճախորդները կարող են հեջավորել արժութային ռիսկերը: Վերջերս բանկի ֆինանսական գործիքների խումբը համալրվեց տեղական շուկայի համար ինովացիոն նոր գործիքներով` ֆյուչերսներով և օպցիոններով` շաքար, ոսկի, նավթ, պղինձ և այլ բորսայական ակտիվներ, ինչպես նաև արժեթղթեր գնելու կամ վաճառելու համար:

Նման գործարքների օրինակներ կա՞ն:

Բանկի հաճախորդների շարքում ձևավորվել է կայուն մի խումբ, որը հաջողությամբ է հեջավորում իր արժութային ռիսկերը, կնքելով արժույթի առք և վաճառքի ֆորվարդային պայմանագրեր: Ինչ վերաբերվում է բորսայական ապրանքների գների տատանումներից հեջավորմանը, ապա նման գործարքներ դեռևս չկան: Ցավոք, շատ հաճախորդների կողմից իրենց արժութային ռիսկերը հեջավորելու ձգտումները չեն համընկնում նրանց գործողությունների հետ, դեռևս մնալով միայն որպես խոսքեր:

Միգուցե դա նրանց համար չափազանց թանկ ծառայությո՞ւն է:

Բանը դրանում չէ, պարզապես տեղական շատ գործարարներ հիմնական գործունեությունից եկամուտներ ստանալուց բացի աշխատում են ձեռքից բաց չթողնել նաև այն շահույթը, որը կարող է առաջանալ արժութային բարենպաստ տատանումների հետևանքով: Իսկ նման գործարքների կնքումից առաջացած եկամուտներն ակնհայտ են: Բերեմ երկու օրինակ: Բենզին ներկրողները կարող են գնել ֆյուչերսային կամ օպցիոնային պայմանագրեր` բենզին կամ նավթ գնելու նպատակով, դրանով իսկ ապահովագրվելով նավթի կամ նավթամթերքի գների բարձրացումից: Մյուս օրինակը, լեռնարդյունաբերության ոլորտի արտահանողները կարող են պղնձի կամ մոլիբդենի վաճառքի ֆյուչերսային պայմանագրեր կնքել կամ օպցիոններ գնել, ապահովագրվելով այդ ապրանքների գների անկումից:

Վերջում կցանկանայի նշել, որ ֆակտորինգից բացի Արմսվիսբանկը տրամադրում է առևտրի ֆինանսավորման այլ գործիքներ ևս`ակրեդիտիվներ, երաշխիքներ, ինկասսո գործարքներ, ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման պայմանագրերի կարճաժամկետ վարկավորում և այլն: Երբ հաճախորդները դիմում են մեզ, մենք մանրազնին ուսումնասիրում ենք առաջիկա գործարքի բնույթը և միայն դրանից հետո առաջարկում ենք մեր կոնկրետ պրոդուկտը, նպատակ ունենալով նվազագույնի հասցնել հաճախորդների ռիսկերը, ինչպես նաև ծախսերը:

Էլիտա Բաբայան


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Թաթուլ Մանասերյան. 34 տարվա ընթացքում մենք չկարողացանք ձևավորել մեր երկրի զարգացման տեսլականըԹաթուլ Մանասերյան. 34 տարվա ընթացքում մենք չկարողացանք ձևավորել մեր երկրի զարգացման տեսլականը
Հատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախՀատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախ
C360՝ բանկային ընդգրկուն ծառայությունների փաթեթներ Converse Mobile-ումC360՝ բանկային ընդգրկուն ծառայությունների փաթեթներ Converse Mobile-ում
Սուրեն Պարսյան․Հայաստանի տնտեսական քաղաքականությունը վերջին 5 տարում չի փոխվելՍուրեն Պարսյան․Հայաստանի տնտեսական քաղաքականությունը վերջին 5 տարում չի փոխվել
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը սկսել է բարձրանալ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը սկսել է բարձրանալ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում էՀայաստանում տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է
Դրամաշնորհային մրցույթ. «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»Դրամաշնորհային մրցույթ. «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»
Երևանի քաղաքապետարանը 50 մլն դրամ կհատկացնի ուժեղ ջրհեղեղից տուժած Ալավերդու վերականգնմանըԵրևանի քաղաքապետարանը 50 մլն դրամ կհատկացնի ուժեղ ջրհեղեղից տուժած Ալավերդու վերականգնմանը
Ֆրանսիայի դեսպանն այցելել է Վեդիի ջրամբարի ամբարտակՖրանսիայի դեսպանն այցելել է Վեդիի ջրամբարի ամբարտակ
ՀՀ փոխվարչապետ. Հարկերից խուսափելուն և ապօրինի ֆինանսական հոսքերին առնչվող խնդիրները պահանջում են հավաքական գործողություններ և համագործակցությունՀՀ փոխվարչապետ. Հարկերից խուսափելուն և ապօրինի ֆինանսական հոսքերին առնչվող խնդիրները պահանջում են հավաքական գործողություններ և համագործակցություն
Էկոնոմիկայի նախարարություն. հարկման բազա ունեցող անձանց թիվը կազմել է 752 հազարԷկոնոմիկայի նախարարություն. հարկման բազա ունեցող անձանց թիվը կազմել է 752 հազար
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ավելացնել առաջնային տեղաբաշխման համար մանրածախ ներդրողների արտոնություններըՀայաստանի իշխանությունները ցանկանում են ավելացնել առաջնային տեղաբաշխման համար մանրածախ ներդրողների արտոնությունները
Կոնվերս Բանկ. Գործընկերային պատմություններ՝ ՊորկետտաԿոնվերս Բանկ. Գործընկերային պատմություններ՝ Պորկետտա
Հունիսի 24-ին մեկնել է այս տարվա Երևան-Բաթումի-Երևան առաջին գնացքըՀունիսի 24-ին մեկնել է այս տարվա Երևան-Բաթումի-Երևան առաջին գնացքը
Team Energy-ն ձևավորում է Հայաստանում էլեկտրամոբիլների օգտագործման մշակույթTeam Energy-ն ձևավորում է Հայաստանում էլեկտրամոբիլների օգտագործման մշակույթ
Դրամաշնորհային մրցույթ՝ գյուղական տուրիզմի զարգացման համարԴրամաշնորհային մրցույթ՝ գյուղական տուրիզմի զարգացման համար
Գաղափարից մինչև մեծ բիզնես. հայկական «Բիոքոթոնի» նշաձողը եվրոպական շուկան էԳաղափարից մինչև մեծ բիզնես. հայկական «Բիոքոթոնի» նշաձողը եվրոպական շուկան է
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Նոր Նորքի մասնաճյուղըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Նոր Նորքի մասնաճյուղը
Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո կներգրավի պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համարՀայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո կներգրավի պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար
ԱՄՀ-ն բացել է Հայաստանի հասանելիությունը $24.5 մլն Stand-By վարկին ՝ 2024 թվականի համար կանխատեսելով ՀՆԱ-ի 6% աճԱՄՀ-ն բացել է Հայաստանի հասանելիությունը $24.5 մլն Stand-By վարկին ՝ 2024 թվականի համար կանխատեսելով ՀՆԱ-ի 6% աճ
Հայաստանը կմիանա Եվրոպական Interreg Next ծրագրինՀայաստանը կմիանա Եվրոպական Interreg Next ծրագրին
ՀՀ կառավարությունը և գերմանական KfW բանկը կերկարաձգեն վարկային ծրագրի իրականացման ժամկետներըՀՀ կառավարությունը և գերմանական KfW բանկը կերկարաձգեն վարկային ծրագրի իրականացման ժամկետները
"Ջերմուկ գրուպ" - ը 10,3 մլրդ դրամ կներդնի պոլիէթիլենային ջերմամեկուսիչ թաղանթի արտադրություն կազմակերպելու համար
Երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարաններով ապահովելու պետական աջակցության ծրագրի շարունակմանը կուղղվի 600 մլն դրամԵրեխաներ ունեցող ընտանիքներին բնակարաններով ապահովելու պետական աջակցության ծրագրի շարունակմանը կուղղվի 600 մլն դրամ
ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերի մինչև 5% նվազում է կանխատեսում ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերի մինչև 5% նվազում է կանխատեսում
Air Cairo ավիաընկերությունը սկսել է չվերթներ իրականացնել Կահիրե-Երևան-Կահիրե ուղղությամբAir Cairo ավիաընկերությունը սկսել է չվերթներ իրականացնել Կահիրե-Երևան-Կահիրե ուղղությամբ
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղից փախստականների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղից փախստականների խնդիրների լուծման համար
ԱՄՆ-ը հետաքրքրություն է ցուցաբերում աղետալի ջրհեղեղի հետևանքով ավերված կամուրջների վերականգնման հարցումԱՄՆ-ը հետաքրքրություն է ցուցաբերում աղետալի ջրհեղեղի հետևանքով ավերված կամուրջների վերականգնման հարցում
Քննարկվում է անհուսալի պարտքերի դուրսգրման կանոնների բարեփոխման հարցըՔննարկվում է անհուսալի պարտքերի դուրսգրման կանոնների բարեփոխման հարցը
ԵԱՏՄ երկրներում համատեղ նախագծերի իրականացմանն աջակցելու նոր ֆինանսական մեխանիզմ կկիրառվի․ ԵՏՀ նախարար ԵԱՏՄ երկրներում համատեղ նախագծերի իրականացմանն աջակցելու նոր ֆինանսական մեխանիզմ կկիրառվի․ ԵՏՀ նախարար
Փաշինյան․Փաշինյան․"iGorts" ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքի հայրենակիցներին կապել երկրի պետական համակարգի հետ
Երևանում մեկնարկել են ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցություններըԵրևանում մեկնարկել են ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցությունները
Խնայում ենք Wildberries-ում IDBank-ի հետԽնայում ենք Wildberries-ում IDBank-ի հետ
Հայկական գինիները եվրոպական խոշորագույն Կոնկուրս Մոնդիալ դե Bruxelles համտեսման մրցույթում արժանացել են 5 ոսկե և 11 արծաթե մեդալներՀայկական գինիները եվրոպական խոշորագույն Կոնկուրս Մոնդիալ դե Bruxelles համտեսման մրցույթում արժանացել են 5 ոսկե և 11 արծաթե մեդալներ
Մխիթար Հայրապետյանն այցելել է Eurosatory ցամաքային և օդային պաշտպանության և անվտանգության արդյունաբերության միջազգային ցուցահանդեսՄխիթար Հայրապետյանն այցելել է Eurosatory ցամաքային և օդային պաշտպանության և անվտանգության արդյունաբերության միջազգային ցուցահանդես
Վերմա.Հայաստանը գիտության եւ տեխնոլոգիաների առաջատար դիրքերում է Վերմա.Հայաստանը գիտության եւ տեխնոլոգիաների առաջատար դիրքերում է
Կոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցումԿոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցում
ԵՄ-ն 100 հազար եվրո մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստանին ՝ ջրհեղեղից առավել տուժած գյուղերին աջակցելու համարԵՄ-ն 100 հազար եվրո մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստանին ՝ ջրհեղեղից առավել տուժած գյուղերին աջակցելու համար
ԱՄՆ-ը պատրաստ է ընդլայնել տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ.ԱՄՆ-ը պատրաստ է ընդլայնել տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ.
Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ԵԶԲ-ն 100 մլն դրամ է ուղղել Հայաստանում ջրհեղեղների հետևանքների վերացմանըԵԶԲ-ն 100 մլն դրամ է ուղղել Հայաստանում ջրհեղեղների հետևանքների վերացմանը
Հայաստանում ներկայացվել է զբաղվածության 2024 - 2030թթ. ռազմավարությունըՀայաստանում ներկայացվել է զբաղվածության 2024 - 2030թթ. ռազմավարությունը
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն միանում է Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությանը«Արդշինբանկ» ՓԲԸ-ն միանում է Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությանը
Մարզահամերգային համալիրի զուտ շահույթը 2023 թվականին աճել է 51% - ովՄարզահամերգային համալիրի զուտ շահույթը 2023 թվականին աճել է 51% - ով
ՀԿԵ-ն մեկնարկում է Երևան-Բաթումի - Երևան միջազգային չվերթը ՀԿԵ-ն մեկնարկում է Երևան-Բաթումի - Երևան միջազգային չվերթը
Նիկոլ Փաշինյան. լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները թույլ են տալիս խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման մասինՆիկոլ Փաշինյան. լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները թույլ են տալիս խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման մասին
ՎԶԵԲ-ը Թուրքիայի և Կովկասի հարցերով նոր գործադիր տնօրեն է նշանակելՎԶԵԲ-ը Թուրքիայի և Կովկասի հարցերով նոր գործադիր տնօրեն է նշանակել
2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կդառնա2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կդառնա
IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը
Որպեսզի ծերությունը ուրախություն լինի. Հայաստանի կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ներկան և ապագանՈրպեսզի ծերությունը ուրախություն լինի. Հայաստանի կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ներկան և ապագան
Երևանում չկա որևէ կամուրջ, որը սեյսմակայունության անձնագիր ունենաԵրևանում չկա որևէ կամուրջ, որը սեյսմակայունության անձնագիր ունենա
ՀՀ վարչապետ. Հայաստանն օր օրի բարձրացնում է իր ինքնիշխանության և անկախության մակարդակըՀՀ վարչապետ. Հայաստանն օր օրի բարձրացնում է իր ինքնիշխանության և անկախության մակարդակը
Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է ժամանակացույցից շուտՀայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է ժամանակացույցից շուտ
EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչըEventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը
Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոցՀայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոց
Թվային տեխնոլոգիաներ և նորարարություններ Եվրասիայի համար. ճյուղի ղեկավարներն առանցքային հարցեր կքննարկեն ԵԱԶԲ-ի գործարար համաժողովումԹվային տեխնոլոգիաներ և նորարարություններ Եվրասիայի համար. ճյուղի ղեկավարներն առանցքային հարցեր կքննարկեն ԵԱԶԲ-ի գործարար համաժողովում
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոնՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն
Փաշինյան. սկսվել է աղետի գոտու վերականգնման առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի մշակման աշխատանքըՓաշինյան. սկսվել է աղետի գոտու վերականգնման առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի մշակման աշխատանքը
Հասանելի են ակնթարթային դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան «ФОРА-БАНК» հավելվածովՀասանելի են ակնթարթային դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան «ФОРА-БАНК» հավելվածով
Հայաստանի ԿԲ-ը վերանայել է 2024 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 5,3-6,4%-ից մինչեւ 6,8-6,1%Հայաստանի ԿԲ-ը վերանայել է 2024 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 5,3-6,4%-ից մինչեւ 6,8-6,1%
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
25.06.2024
RUB4.440.03
USD388.200.15
EUR416.27-0.15
GBP492.431.04
CAD284.170.38
JPY24.350.02
CNY53.450.00
CHF434.47-0.03