Հինգշաբթի, 27 Հունվարի 2011 11:34
Հայբիզնսբանկի քարտերով կենսաթոշակառուները կարող են ստանալ իրենց թոշակները
Արմինֆո. Հայբիզնեսբանկը կենսաթոշակների անկախիկ վճարման (բանկային հաշվով կամ քարտով) մասին պայմանագիր է կնքել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ: Ինչպես ԱրմԻնֆո գրծակալությանը տեղեկացվել է Հայբիզնսբանկի մամուլի ծառայությունից, 2011 թվականի փետրվարի 1-ից կենսաթոշակառուները կարող են Բանկում անվճար ստանալ հատուկ ՙԿենսաթոշակային՚ պլաստիկ քարտ:
Աղբյուրի համաձայն, կենսաթոշակառուները կարող են գումարները կանխիկացնել բանկի բոլոր բանկոմատներում, ինչպես նաև կուտակել դրամական միջոցներ, ստանալով տարեկան լրացուցիչ եկամուտներ: ՙԿենսաթոշակային՚ վճարային քարտը հնարավորություն է տալիս օգտվել բանկի կողմից առաջարկվող զեղչային համակարգերից: