Շաբաթ, 29 Հունվարի 2011 15:15
2011 թվականին Bi Line ընկերությունը նախատեսում է ավարտել ACBA-Credit Agricole Bank-ի սերվերի ամբողջական նորացման նախագիծը
Արմինֆո. Հայաստանի ամենախոշոր ՏՏ ընկերություններից մեկը` Bi Line ընկերությունը նախատեսում է մինչև 2011 թվականի առաջին կիսամյակի ավարտը ավարտել ACBA-Credit Agricole Bank-ի սերվերի ամբողջական նորացման նախագիծը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է Bi Line ընկերության փոխնախագահ Սարգիս Կարապետյանը, նախագիծը ենթադրում է տվյալների մշակման երկու պահուստային կենտրոնների ստեղծում, ապահովելով դրանց անարգել աշխատանքը: Ընդ որում, կենտրոններից մեկը կգործի Երևանում, իսկ մյուսը` մայրաքաղաքից դուրս:
ՙԿուզենայի ընդգծել, որ հանրապետության մասշտաբով նախագիծը բավականին մեծ է և բարդ, ինչով էլ պայմանավորված է իրականացման երկարժամկետ լինելու հանգամանքը: Արդն իրականացվում են այդ խոշոր համալիրի սարքավորումների կարգավորման եզրափակիչ աշխատանքները՚,-նշել է նա, հավելելով, որ նախագիծը կլինին բավականին հաջողված:
Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է,որ ընկերությունը նախագիծ ունի նաև Անելիք Բանկի հետ, որն սկսվել է 2009 թվականին, որը, սակայն, ճգնաժամի հետևանքով ժամանակավորապես դադարեցվլ է: Ս.Կարապետյանը չի բացառել, որ 2011 թվականին այդ նախագծի իրականացումը կարող է շարունակվել: