Երեթշաբթի, 1 Փետրվարի 2011 15:04
2011թ. մարտից թոշակառուները կարող են կենսաթոշակներ ստանալ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ պլաստիկ քարտերով
ԱրմԻնֆո. 2011թ. մարտից թոշակառուները կարող են կենսաթոշակներ ստանալ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ պլաստիկ քարտերով` Visa Electron կամ MasterCard Maestro: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ գլխավոր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Ելենա Մարկովան, թոշակառուներին կառաջարկվեն 2 փաթեթներ` «Թոշակային Արտոնությունե եւ «Թոշակային Ստանդարտե, որի շրջանակներում թոշակառուներին անվճար կտրամադրվեն պլաստիկ քարտեր:
Աղբյուրի համաձայն, թոշակառուները կարող են ինքնուրույն ստանալ իրենց կենսաթոշակը բանկի ցանկացած բանկոմատում` շուրջօրյա եւ առանց միջնորդավճարի: Բացի այդ, թոշակառուները կարող են իրենց գումարը կուտակել քարտային հաշիվների վրա` ստանալով տոկոսային եկամուտ: Քարտերով կենսաթոշակ ստանալու համար թոշակառուները պետք է դիմեն «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ եւ կնքեն համապատասխան պայմանագիր: