Հինգշաբթի, 27 Հունվարի 2011 14:21
2011 թվականի մարտից կենսաթոշակառուները կարող են իրենց ենսաթոշակներն ստանալ Յունիբանկի քարտերով
Արմինֆո. 2011 թվականի հունվարի 24-ին ՙՅունիբանկ՚-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքել է անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր: Այսուհետ թոշակառուները կարող են իրենց կենսաթոշակները ստանալ ՙՅունիբանկ՚-ի պլաստիկ քարտերի միջոցով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Յունիբանկի մամուլ%ի ծառայությունից, 2011 թվականի մարտից կենսաթոշակառուները կարող են իրենց կենսաթոշակներն ստանալ Յունիբանկի պլաստիկ քարտերով:
Աղբյուրի համաձայն, պլաստիկ քարտերի թողարկումն ու սպասարկումը թոշակառուների համար կիրականացվի անվճար: Առաջին կենսաթոշակների վճարումը Բանկը կիրականացնի մարտ ամսին` մինչեւ ս.թ. փետրվարի 20-ը դիմաց թոշակառուներին:
Նշենք, որ ներկա դրությամբ ՙՅունիբանկ՚-ի կողմից թողարկված քարտերի քանակը կազմում է ավելի քան 66 հազար: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է քարտերի քանակը հասցնել 200 հազարի, POS-տերմինալներինը` 900-ի, իսկ բանկոմատներինը`100-ի: Նշենք, որ միջազգային քարտերի քանակով ՙՅունիբանկ՚-ը Արմենիան Քարդ համակարգի անդամ բանկերի միջեւ զբաղեցնում է առաջատարի դիրքը:
Մանրածախ բանկային բիզնեսի զարգացումը, որի հիմնական ուղղություներից մեկը քարտային ծառայություններն են, նախատեսում է ընդլայնված մասնաճյուղային ցանցի առկայություն եւ բանկային ծառայությունների ՙտարածքային՚ մոտեցում հաճախորդներին: ՙՅունիբանկ՚-ի մասնաճյուղային ցանցն ընդգրկում է 34 մասնաճյուղ, որոնցից երեքը` ՙԱմիրյան՚, ՙԿոմիտաս՚ եւ ՙՄալաթիա՚ մասնաճյուղերը հաճախորդներին սպասարկում են երկարացված ռեժիմում` մինչեւ 19:30-ը: ՙԶվարթնոց՚ մասնաճյուղն աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: Հաշվի առնելով գործունեության ծավալների մեծացումը եւ հաճախորդների թվի նշանակալի աճը, այս տարի Բանկը կբացի 8 նոր մասնաճյուղ, հասցնելով դրանց քանակը 42-ի: