Չորեքշաբթի, 2 Փետրվարի 2011 19:00
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ՚ ապահովագրական ընկերությունը փաստում է նախօրեի ձյան առատ տեղումների հետևանքով Հայաստանում ՃՏՊ կտրուկ աճ
ԱրմԻնֆո. ՙԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ՚ ապահովագրական ընկերությունը փաստում է նախօրեի ձյան առատ տեղումների հետևանքով Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների կտրուկ աճ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է ընկերության գլխավոր ակտուար Հայկ Զայմցյանը, ձյան առատ տեղումների օրը (փետրվարի 1) ՙԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ՚-ն արձանագրել է 80 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը 3 անգամ ավելի է հունվարի միջին օրական ցուցանիշից: Ամենալուրջ ՃՏՊ-ն, նրա խոսքով, տեղի է ունեցել Երևանի Բուսաբանական այգու տարածքում, որտեղ միաժամանակ բախվել են մի քանի ավտոմեքենա:
Ընկերությունում գտնում են, որ փետրվարի 1-ը լարված օր էր բոլոր ապահովագրողների համար: Այնուամենայնիվ, ընկերությունը, իր աշխատակիցների օպերատիվ և գրագետ աշխատանքի շնորհիվ, կարողացել է հաղթահարել բոլոր խնդիրները`կապված փետրվարի 1-ի ձյան առատ տեղումների հետ:
Մեկնաբանելով ՀՀ Ճանապարհային ոստիկանության պատրաստակամությունը պարտադիր ապահովագրությանը`ընկերության գլխավոր ակտուարը նշել է, որ ձյան տեղումների օրը, վարորդների խոսքով, դիտվել են Ճանապարհային ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցների`պատահարի վայր ուշանալու դեպքեր: