Ուրբաթ, 11 Փետրվարի 2011 11:27
Ոչ մի ընկերություն չի կարող կազմակերպել լիարժեք IPO, մինչև որ շուկայում չհայտնվեն օտարերկրյա ներդրողները
ԱրմԻնֆո. Ոչ մի ընկերություն չի կարող կազմակերպել լիարժեք IPO կամ կորպորատիվ պարտատոմսերի թողարկում, մինչև որ շուկայում չհայտնվեն օտարերկրյա ներդրողները: ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում նման կարծիք է արտահայտել ՙԱրմենբրոկ՚ ներդրումային կազմակերպության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը: Նրա խոսքերով, ազգային տարադրամի անկայուն լինելը, ինչպես նաև ներդրումների այլընտրանքային գործիքների բարձր մարժան, մասնավորապես, պետական պարտատոմսերի գծով, այսօր բարենպաստ պայմաններ չեն ապահովում կորպորատիվ պարտատոմսերի ու բաժնետոմսերի էմիսիայի համար:
Կայֆաջյանն ընդգծել է, որ պետենցիալ էմիտենտները պետք է աշխատեն ներդրողների համար որակյալ առաջարկության ստեղծման ուղղությամբ: ՙԻսկ դա հնարավոր է միայն երկրում կայուն մակրոտնտեսական իրավիճակ պայմաններում: Իսկ եթե շարունակենք դոփել նույն տեղում, իսկ ներդրողի համար շատ կարևոր հանդիսացող ՙDoing Business՚ ցուցանիշով (Համաշխարհային Բանկի` բիզնեսը թեթևությամբ վարելու վարկանիշը) շարունակենք կորցնել մեր դիրքերը, ապա ներդրողների կողմից հետաքրքրության մասին ստիպված կլինենք ընդմիշտ մոռանալ՚ նշել է փորձագետը:
Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանուն կազմակերպվել է ընդամենը 3 նոր էմիսիա, 2.25 մլրդ.դրամ գումարով, ընդ որում, բոլոր այդ էմիսիաներն էլ անհրաժեշտ է եղել իրակաացնել նախորդ թողարկումները վերաֆինանսավորելու նպատակով: