Հինգշաբթի, 17 Փետրվարի 2011 11:05
Փորձագետ. Հայաստանում ԿԱՍԿՈ վիճակագրությունն սկսում է աճել մի քանի անգամ
Արմինֆո. Հայաստանում ԿԱՍԿՈ ապահովագրության պայմանագրերի քանակի վերաբերյալ վիճակագրությունն էապես կաճի արդեն ԱՊՊԱ ներդրումից մեկ տարի անց: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նշել է ՙՌոսգոսստրախ՚ ապահովագրական ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը: Ըստ նրա գնահատակաների, 2 տարուց վիճակագրություն մի քանի անգամ կմեծանա, իսկ 3 տարուց կմոտենա զարգացած տնտեսությամբ երկրների մակարդակին: Նա հիշեցրել է, որ ավտոկասկո ապահովագրությունն ամենամեծ ծավալներ և հաճախակի հատուցումներ ունեցող ապահովագրության տեսակն է:
Փորձագետը հաստատել է, որ եթե Ռուսաստանում ԱՊՊԱ օրենքը վերացվի, ապա ավտոսեփականատերերի առնվազն 75%-ը կշարունակեն ավտոկասկո գծով պայմանագրերի ձեռքբերումը:
Փորձագետի կարծիքով, ԱՊՊԱ համեմատ սոցիալապես ավելի լուրջ նշանակություն ունի ֆիզիկական անձանց գույքային ապահովագրությունը: ՙԲնակարանն այն բանն է, որի համար մարդիկ ողջ կյանքում փող են կուտակում, և բնակարանի կորուստը հաճախ լինում է անվերականգնելի: Հետևաբար, հարկավոր է զարգացնել նաև ապահովագրությնա այս տեսակը՚: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի ավելի քան 2000 քաղաքացիներ, որոնք իրենց ընկերության հաճախորդներն են, ֆիզիկական անձանց գույքային ապահովագրության պոլիսի շնորհիվ կարողացել են լուծել բնակարանի հետ կապված պրոբլեմը, որն առաջացել էր Ռուսաստանում տեղի ունեցած զանգվածային հրդեհների հետևանքով:
Մեկնաբանելով Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության հնարավոր ներդրումը, Մինասբեկյանը նկատել է, որ երկրում նախատեսվում է առողջապահության համակարգի ռեֆորմ, որը ենթադրում է նաև պարտադիր բժշկական ապահովագրության ներդրում: Նրա կարծիքով, Հայաստանում ավելի ագրեսիվ և բավականին ակտիվորեն կզարգանա կամավոր բժշկական ապահովագրության, հիմնականում` գործատուների հաշվին: ՙՇուկայում մրցունակությունը պահպանելու համար ձեռնարկությունները կսկսեն ապահովագրել իրենց աշխատողներին՚: