Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2011 18:33
Ռոսգոսստախ-Արմենիա՚. ԱՊՊԱ վնասաբերության ներկայիս աստիճանն արդեն իսկ անհանգստացնում է
Արմինֆո. Ճանապարհա-տրանսպորտային պատահարների ներկայիս դրությամբ ճմշող վիճակագրության հիման վրա հաշվարկված ԱՊՊԱ վնասաբերության մակարդակն արդենիսկ անհանգստացնում է: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման գնահատական է հնչեցրել ՙՌոսգոսստրախ-Արմենիա՚ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը, նկատելով, որ ՃՏՊ աճող քանակը կարող է կապված լինել նաև կլիմայական անբարենպաստ պայմանների հետ:
Իր հերթին ՙՌոսգոսստրախ՚ ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը մեկնաբանելով Հայաստանում ԱՊՊԱ սակագների հնարավոր փոփոխությունը նկատել է, որ ապահովագրողներն ԱՊՊԱ վնասաբերությունը հաշվարկելու հանար առայժմ չունեն անհրաժեշտ տվյալներ: Սակայն, նրա խոսքերով, հատկապես վնասաբերությունն է, որ հանդիսանում է ապահովագրության շարժիչ ուժը: ՙԱռայժմ վաղ է սակագների մասին խոսելը, դրանք կարող են ոչ միայն կաճել, դա մեծ մոլորություն է, սակագները կարող են նաև իջնել: Նորմալ ռեգուլյատորը հետևում է, որպեսզի սակագները լինեն օպտիմալ, քանի որ, երբ վնասաբերությունը մեծանում է, ուրեմն բարձրանում է նաև ապահովագրության տվյալ տեսակի սակագինը, և հակառակը՚,-նշել է փորձագետը:
Մեկնաբանելով ԱՊՊԱ մասին հայկական օրենքի արդյունավետությունը Ռաֆայել Մինասբեկյանը նշել է, որ պարտադիր ապահովագրության մասին օրենքը Հայաստանում մշակված է ավելի մանրազնին ու ավելի արդյունավետորեն, քան 2002 թվականին Ռուսաստանում ընդունված օրենքն է, հավելելով սակայն, որ իրականում կատարյալ օրենքներ չեն լինում: ՙՈր օրենքն էլ վերցվի որպես հիմք, իսկ ոչ մեկն էլ մաքուր թղթից չի սկսում օրենք գրելը, միևնույնն է, հետագայում այն հարկավոր է մոդիֆիկացնել և ադապտացնել տվյալ երկրի այս կամ այն պայմաններին: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, ԱՊՊԱ մասին հայկական օրենքը վատը չէ՚,-եզրափակել է Ռաֆայել Մինասբեկյանը: