Հինգշաբթի, 3 Մարտի 2011 12:33
Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ն արժանացել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի “Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում” մրցանակին
ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ն արժանացել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի “Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում” մրցանակին:
Ինչպես տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը, մրցանակը, մարտի 1-ին կայացած հանդիսավոր արարողության ընթացքում Արդշինինվեստբանկի Բանկային գործառնությունների և դրամական հոսքերի կառավարման դեպարտամենտի տնօրեն Մովսես Էլոյանին է հանձնել ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը: Այս մրցանակաբաշխությունը ամենամյա է: 2010թ.-ի արդյունքներով, բորսայի անդամ ընկերությունների համար, սահմանված են եղել մրցանակներ չորս անվանակարգերում` “Բորսայի լավագույն անդամ` վարկային ռեսուրսների շուկայում”, “Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում”, “Բորսայի լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում” և ”Բորսայի լավագույն անդամ` արտարժույթի շուկայում”: Նշենք, որ Արդշինինվեստբանկը ներկայացված է եղել սահմանաված չորս անվանակարգերից երկուսում: