Հինգշաբթի, 3 Մարտի 2011 12:38
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚-ի և ՙԱզգային հիփոթեքային ընկերություն՚ ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև ստորագրվել է հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման պայմանագիր
Արմինֆո. ՙԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ի ու ՙԱզգային հիփոթեքային ընկերություն՚ ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև ստորագրվել է պայմանագիր, որի շրջանակներում Բանկն իր հաճախորդներին կտրամադրի հիփոթեքային վարկեր անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման նպատակով:
ԻՆչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Արմսվիսբանկի մամուլի ծառայությունից, պայմանագիրը հնարավորություն կտա Բանկին մեծացնել հիփոթեքային վարկավորման ծավալները` իր հաճախորդներին առաջարկելով հիփոթեքային վարկավորման մրցակցային պայմաններ բնակարանի, առանձնատան կամ հողատարածքի ձեռք բերման, կառուցապատման կամ վերանորոգման նպատակով: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել մինչև 15 տարի մարման ժամկետով, միջինում 11-14% տոկսադրույքով վարկային միջոցներ: Կանխավճարի նվազագույն չափը նախատեսվում է 30% (հնարավոր է մինչև 0%` այլ գրավ ներկայացնելու պարագայում): Վարկերը կտրամադրվեն ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով: