Երկուշաբթի, 28 Փետրվարի 2011 19:08
ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձեռք բերել ապահովագրական վկայագրեր պոլիսներ
Արմինֆո. 2011 թվականի փետրվարից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները Բանկում գործարքներ իրականացնելիս միաժամանակ կարող են ձեռք բերել ապահովագրական վկայագրեր, այդ թվում և կամավոր ապահովագրության: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՎՏԲ-Հայաստանիւ Բանկի մամուլի ծառայությունից, հաճախորդները կարող են օգտվել այդ ծառայությունից Բանկի բոլոր մասնաճյուղերում:
Աղբյուրի համաձայն, բանկի աշխատակիցները խորհրդատվական ծառայություն կտրամադրեն Հաճախորդին ապահովագրության բոլոր հարցերով: Այդ ուղղությամբ բանկը համագործակցում է ՙՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ՚ և ՙԻնգո Արմենիա՚ ապահովագրական ընկերությունների հետ:
Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Խաչատրյանի խոսքերով, բանկային և ապահովագրական գործը շարունակում են ձևավորել Հայաստանում միասնական ֆունկցիոնալ և կազմակերպչական համակարգ: ՙԲազմաթիվ երկրներում բանկերը հանդիսանում են ապահովագրական վկայագրերի վաճառքի հիմնական աղբյուրներից մեկը: Ֆինանսական ծառայության սպառողի մտածելակերպը ենթադրում է միաժամանակ մի քանի գործարքների իրականացում: Հաճախորդը խնայում է իր ժամանակը և գնահատում այն: Մինչ օրս ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում էր իր հաճախորդներին միայն ԱՊՊԱ ապահովագրություն, բայց մենք չսահմանափակվեցինք միայն դրանով և ներդրեցինք ապահովագրության այլ տեսակների վաճառքի համակարգ: Բանկը պատրաստ է առաջարկել իր հաճախորդներին դժբախտ պատահարներից ապահովագրություն, անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների ապահովագրություն: Անկասկած, Բանկում ապահովագրական վկայագրերի վաճառքի կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ հաճախորդը կարող է ապհովագրական վկայագիրը ձեռք բերել ապառիկ կարգով՚,-նշել է նա:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ: