Երեթշաբթի, 1 Մարտի 2011 12:55
“ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ”-ն գրանցել է 86 նոր գործակալների
ԱրմԻնֆո. “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ”-ն հունվար-փետրվար ամիսներին գրանցել է 86 նոր գործակալների:
Ինչպես տեղեկացնում է ընկերության մամլո ծառայությունը, ընկերությունն իր գործակալների համար պարբերաբար կազմակերպում է անվճար դասընթացներ, որի ժամանակ գործակալներն ուսումանսիրում են ապահովագրության տեսությունը, զարգացման պատմությունը, ծանոթանում են ընկերության առաջարկներին և ստանում են այն անհրաժեշտ տեղեկությունները, որոնք բխում են հաճախորդների շահերից:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱե-ն ավելացրել է իր գործակալներին տրվող միջնորդավճարների չափը: