Երեթշաբթի, 15 Մարտի 2011 19:05
Կայունությունից դեպի արդյունավետության աճ
ԱրմԻնֆո. ՎՏԱ Բանկի գործադիր տնօրեն Նուր Բակբերգենովի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը
Որքանո՞վ էր հաջողված 2010 թվականը ԲՏԱ Բանկի համար և ինչպե՞ս դա արտահայտվեց Ձեր ցուցանիշների վրա: Ինչպիսի՞ պլաններ են դրված բանկի 2011 թվականի ռազմավարությունում :
2010 թվականը բանկի համար հանդիսացավ կայունության տարի, քանի որ տնտեսությունը, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, սկսեց վերականգնվել: Մենք մեծ ուշադրոթյունն դարձրեցինք ուժերի վերականգնման վրա, որոնք ճգնաժամային տարում համարյա ամբողջովին սպառվել էին: 2010 թվականը բանկը եզրափակեց հետևյալ ֆինանսական ցուցանիշներով` տարեկան մաքուր շահույթը կազմեց 42.9 մլն.դրամ, ավանդների պորտֆելն աճեց 37.4%-ով, հասնելով 364.4 մլն.դրամի, վարկային պորտֆելի հիմնական աճն ապահովվեց սպառողական վարկավորման և ՓՄՁ վարկավորման հաշվին, որոնց բաժինը բանկի ընդհանուր վարկային պորտֆելում համապատասխանաբար կազմեց 21.5% և 22%: 2011 թվականին նախատեսում ենք վարկային պորտֆելը մեծացնել մինչև 2.4 մլրդ.դրամ, իսկ շահույթը` մինչև 360.2 մլն.դրամ:
Նախատեսո՞ւմ է արդյոք բանկը 2011 թվականին ներդնել վարկային նոր պրոդուկտներ:
Այսօրվա դրությամբ բանկը տրամադրում է մանրածախ և բիզնես վարկերի համարյա բոլոր հիմնական տեսակները, որոնք գոյություն ունեն Հայաստանի բանկային համակարգում: 2011 թվականին նախատեսում ենք հատուկ ուշադրություն դարձնել գործող պրոդուկտների զարգացմանը, դրանց արդյունավետությունը, մատչելիությունը և հաճախորդների համար հարմարավետությունը բարձրացնելու ճանապարհով: Առայժմ վաղ է այդ թեմայով խոսելը, սակայն մտադիր ենք մշակել և ներդնել նաև նոր պրոդուկտներ:
Ի՞նչ պայմաններով է բանկն իրականացնում հիփոթեկային վարկավորումը, ինչպես նաև ավտովարկավորումը:
Բնակարանի ձեռքբերման կամ վերանորոգման հիփոթեկային վարկ կարելի է ԲՏԱ Բանկից ստանալ հետևյալ պայմաններով: Վարկը տրամադրվում է 10 տարի մարման ժամկետով, ԱՄՆ դոլարով` 12% տարեկան տոկոսադրույքով, իսկ ՀՀ դրամով` տարեկան 17%-ով,: Մեկ վարկի առավելագույն չափը կազմում է 20 մլն.դրամ:
Ավտովարկավորումն իրականացնում ենք տարեկան 17-23% տոկոսադրույքներով, 5 տարի մարման ժամկետով և 15 մլն.դրամ առավելագույն գումարով: Իսկ երկրորդային շուկաներից ավտոմեքենա գնելու նպատակով վարկերը բանկը տրամադրում է տարեկան 22% տոկոսադրույքով, 3.5 տարի մարման ժամկետով: Տարաժամկետ վճարումով ապրանքներ գնելիս սպառողական վարկերը տրամադրվում են տարեկան 18% տոկոսադրույքով և 5 տարի մարման ժամկետով: Իսկ վարկի առավելագույն չափը կազմում է 10 մլն.դրամ:
Կընդլայնվի՞ արդյոք բանկի մասնաճյուղերի ցանցը:
Ներկայումս բանկն ունի 5 մասնաճյուղ, որոնցից 4-ը տեղակայցած է Երևանում և մեկը` Գյումրիում: 2011 թվականին մասնաճյուղերի ցանցի ընդլայնում չի նախատեսվում, քանի որ մեր գլխավոր խնդիրներն են` մասնաճյուղերի արդյունավետության և շահութաբերության բարձրացումը: Մասնավորապես, մեր ուշադրությունը կկենտրոնանա ընթացակարգային հարցերի և սպասարկման արագության բարձրացման վրա:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի բանկային համակարգում տիրող իրավիճակը և դրամա-վարկային քաղաքականության խստացումների ուղղությամբ ռեգուլյատորի կողմից իրականացվող քայլերը: Դրանք ինչ-որ ձևով անդրադարձա՞ն ԲՏԱ Բանկի գործունեության վրա:
Գտնում եմ, որ այսօր Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականությունը ճիշտ է: ԿԲ կողմից իրականացվող քայլերը, օրինակ, վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացումը, պարտադիր պահուստավորման մեխանիզմների փոփոխությունը, դրամա-վարկային պայմանների փոփոխությունը, հակաճգնաժամային միջոցառումների իրականացումը, իրատեսական նախադրյալներ կստեղծեն ինֆլյացիան զսպելու համար: ԲՏԱ Բանկը նման փոփոխությունների քիչ թե շատ արդեն պատրաստ էր, ինչի շնորհիվ էլ մեզ համար անսպասելի ոչինչ տեղի չունեցավ, և չի էլ ունենում:
2011 թվականին բանկի կողմից կվերանայվե՞ն արդյոք տոկոսադրույքները: Եթե այո, ապա ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում, մասնավորապես, դրամային և արտարժութային վարկերի ու ավանդների գծով:
2011 թվականը մենք մեկնարկեցինք տոկոսադրույքների վերանայումով` ինչպես վարկերի, այնպես էլ ավանդների գծով: Մասնավորապես, վարկերի գծով տոկոսադրույքները վերանայվել են դեպի նվազեցում: Այսպես, ՓՄՁ ոլորտում մենք բիզնես-վարկեր ենք տրամադրում սկսած տարեկան 12%-ից, նույն տոկոսադրույքով իրականացնում ենք նաև հիփոթեկային վարկավորումը: Ինչ վերաբերվում է ավանդների տոկոսադրույքներին, ապա դրանք վերանայվել են դեպի աճի կողմը: Դրամային ավանդների համար պարգևատրման դրույքը, 180-օրով ավանդի դեպքում, կազմում է 10%: Մենք գտնում ենք, որ տոկոսադրույքները պետք է լինեն մրցունակ և հաճախորդի համար գրավիչ:
ԱրմԻնֆո
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ