Երեթշաբթի, 15 Մարտի 2011 19:57
Բարձր ինֆլյացիան խախտեց հայ ապահովագրողների պլանները, գտնում է ՙՆաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը
Արմինֆո. Հայաստանում առկա անբարենպաստ սոցիալ-տնտեսական պայմանները, ինչպես նաև բարձր ինֆլյացիոն սպասումները չարդարացրեցին ավտոկասկո հատվածի հետ կապված հայ ապահովագրողների պլանները: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է ՙՆաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գոռ Խաչատրյանը: Նրա խոսքերով, գործնականում բոլոր ապահովագրողներն էլ, ԱՊՊԱ ներդրմանը զուգահեռ, արդեն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, սպասում էին այդ հատվածի ուժգին աճ: ՙՑավոք, ԱՊՊԱ ներդրումից հետո ապահովագրողների կողմից ակնկալվող այդ մուլտիպլիկացիոն արդյունքը տեղի չունեցավ՚: ԿԱՍԿՈ-ն, նշել է նա, դեռևս մնում է բիզնես-պրոդուկտ:
Ապահովագրողների կանխատեսումներով, ավտոկասկո հատվածում իրական արդյունք կգրանցվի միայն 2011 թվականի երկրորդ կիսամյակում, ինչը կապված կլինի, առաջին հերթին, երկրում ինֆլյացիոն գործընթացների մեղմման ու բնակչության բարեկեցության աճի, և երկրորդ, սեզոնային գործոնների հետ: Մասնավորապես, ըստ ապահովագրողի գնահատականների, ամենախոշոր պատահարները, ամենալուրջ վնասներով, հիմնականում տեղի են ունենում ամռանը, ինչը վարորդներին պետք է ստիպի, որպեսզի նրանք ձեռք բերեն նաև ԿԱՍԿՈ ապահովագրության պոլիսներ: