Հինգշաբթի, 24 Մարտի 2011 15:27

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունն անցնում է շուկան գրավելու ագրեսիվ քաղաքականության


ԱրմԻնֆո. Մարդիկ, որոնք կարողանում են, իսկ ամենակարևորը` սիրում են վաճառել: Այսպիսի մասնագետներով է համալրված ՌԵՍՈ ապահովագրական ընկերության գործակալների ցանցը: Ընկերությունն ավանդաբար հետևելով իր հիմնադրի ռազմավարությանը, որը հանդիսանում է Ռուսաստանի ամենահուսալի ապահովագրական ընկերություններից մեկը, ապագայի համար իր առջև նպատակ է դրել` Հայաստանում ստեղծել ապահովագրական խորհրդատուների ամենամեծ ցանցը: Մասնագետների սեփական աճին ուղղված ծախսերն ընկերությունը դիտում է որպես ամենահուսալի և եկամտաբեր ներդրումներ: Սեփական դպրոցում շարունակելով ուսուցման համակարգի ունիվերսալացումը, ընկերությունը մտադիր է կառուցել գործակալների լուրջ և ֆունկցիոնալ համակարգ: Գործակալական ցանցի գործունեության հայեցակարգի և ընկերության առաջիկա պլանների մասին է ԱրմԻնֆո գործակալությանը տված հարցազրույցում պատմում ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը:

Պրն.Գրիգորյան, ՌԵՍՈ ընկերության վաճառքի հիմնական ուղին հանդիսանում է գործակալների ցանցը: Կիսվեք, խնդրեմ, Ձեր ապահովագրական խորհրդատուների ձեռքբերումների մասին, որքա՞ն ԱՊՊԱ պամանագրեր է նրանց հաջողվել կնքել:


Գործակալների ցանցի ակտիվ գործունեության շնորհիվ մեզ հաջողվեց կնքել պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) 50300 պայմանագիր, շուկայում զբաղեցնելով երրորդ տեղը և մի փոքր ետ մնալով երկրորդ մրցակցից: Ինչպես արդեն նկատեցիք, գործակալների ցանցն ընկերության համար հանդիսանում է ապահովագրական պրոդուկտների առաջխաղացման գլխավոր և ռազմավարական ուղին: Մեր մայր կազմակերպության` «ՌԵՍՈ-Գարանտիա»-ի ռազմավարությունը մենք մտադիր ենք շարունակել նաև ապագայում:

Հայաստանում միայն ՌԵՍՈ-ն է, որ ունի սեփական ապահովագրական դպրոց, որտեղ էլ տեղի է ունենում գործակալների ուսուցումը: Ո՞ւնի արդյոք այդ դպրոցը ապահովագրական խորհրդատուների ուսուցման հստակ մշակված համակարգ: Ինչո՞ւմն է այդ համակարգի էությունը:

Նախքան Ձեր հարցի պատասխանին անցնելը կուզենայի նշել, որ մենք փոփոխել ենք ընկերության գործակալների ուսուցման և պրոֆեսիոնալ «դաստիարակության» մեր հայեցակարգը, ինչպես նաև նրանց ուսուցման կազմակերպման նկատմամբ մեր մոտեցումները: Երկրում ԱՊՊԱ ներդրման նախապատրաստական փուլում, որն այդքան էլ երկար չտևեց, ապահովագրական դպրոցում գործակալներին հասցրեցինք ծանոթացնել միայն ԱՊՊԱ պոլիսները վաճառելու ունակություններին: Գործակալների պրոֆեսիոնալ ուսուցման նոր ծրագիրը կոչված է լուծել միանգամից երեք հիմնական խնդիր: Առաջին խնդիրը կայանում է նրանում, որպեսզի գործակալներին սովորեցնել այս կամ այն ապահովագրական պրոդուկտի տեսական հիմքերին: Դրանից հետո հարկավոր է գործակալին սովորեցնել պրոդուկտի առաջխպաղացման ունակություններին, դրա մասսայականացմանը պոտենցիալ ապահովադիրների շրջանում: Եվ երրորդ խնդիրը, որը կայանում է նրանում, որպեսզի «աճեցնել» պատրաստի մասնագետների, լավ պատրաստված պրոֆեսիոնալ և բազմապրոֆիլ գործակալի:

ԱՊՊԱ-ից բացի ի՞նչ պրոդուկտներով պետք է աշխատեն ընկերության գործակալները:

Բազմապրոֆիլ գործակալները միաժամանակ կաշխատեն 5-6 ապահովագրական պրոդուկտներով: Խոսքը հիմնականում գնում է այն պրոդուկտների մասին, որոնցով մենք արդեն նկատում ենք մեր համաքաղաքացիների` չնայած ոչ մեծ, սակայն, աստիճանաար աճող հետաքրքրությունը: Դա մասնավորապես վերաբերվում է ԿԱՍԿՈ-ին, բժշկական ապահովագրությանը, դժբախտ դեպքերից ապահովագրությանը, անշարժ գույքի, բեռնափոխադրումների ապահովագրությանը: Մեր պրոդուկտների առաջխաղացման համար այս հատվածներում մենք ունենք բավականին լուրջ պոտենցիալ, առաջին հերթին, քաղաքացիների շրջանում զանգվածային տեղեկատվա-բացատրական աշխատանքների անցկացման միջոցով: Ընդ որում, ներկայումս նշված աշխատանքների իրականացման համար մենք նախատեսում ենք միաժամանակ երկու ուղիներ: Մասնավորապես, այդ գործընթացներում գործակալների ցանցին ներգրավելուց բացի, նշված պրոդուկտները մասսայականացնելու նպատակով, հնարավոր է, որ իրականացվի գովազդային ակտիվ գործունեություն: Բոլոր այս հարցերը կքննարկվեն ՌԵՍՈ-ի բաժնետերերի հետ:

Մանրածախ ապահովագրության հատվածում իրականացվող աշխատանքներից բացի մտադիր ենք ակտիվ գործունեություն ծավալել կորպորատիվ ապահովագրության հատվածում: Այդ նպատակով էլ ընկերությունը բացել է կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի Դեպարտաենտ: Մեր երկու` մանրածախ և կորպորատիվ բլոկների ֆունկցիոնալ պարտականությունները պետք է հստակորեն սահմանազատված լինեն:

Ընկերության ապահովագրական պորտֆելում ներկայումս ինչպիսի՞ բաժին են կազմում կորպորատիվ պայմանագրերը, և ինչպե՞ս այդ թիվը կփոփոխվի ընկերության կողմից իրականացվող միջոցառումների լույսի ներքո:

Կորպորատիվ պորտֆելի ծավալն առայմ փոքր է և չի անցնում ընկերության ընդհանուր պորտֆելի 5%-ից: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ ապահովագրական այնպիսի տեսակների համար, ինչպես, օրինակ, բժշկական ապահովագրությունն է, կորպորատիվ բլոկն առայժմ հանդիսանում է գլխավոր աշխատող տարբերակը: Սակայն, այսօր մենք աշխատում ենք բժշկական ապահովագրության մանրածախ պրոդուկտի մշակման վրա, լուրջ ծրագրեր ունենք, քաղաքացիների շրջանում այդ ապահովագրության պօլիսները տարածելու առումով: Այդ բոլոր ծրագրերի էությունն առայժմ չէի ուզենա բացել, միայն նշեմ, որ պրոդուկտը շուկայում կստեղծի «բում»: Ապագայում մտադիր ենք մեծացնել կորպորատիվ պայմանագրերի բաժինը, հասցնելով մինչև ապահովագրական պորտֆելի 30%-ի:

Այսինքն, Ձեր կողմից ինտենսիվ կերպով զարգացող հաջորդ պրոդուկտը դա Կամավոր բժշկական ապահովագրությունն է, այո՞:

Դա պրոդուկտներից մեկն է: Մեզ համար գլխավորը այդ պրոդուկտներն առավելագույնս արդյունավետ, ինչպես նաև սպառողների լայն շրջանների համար մատչելի դարձնելն է: Այդ նպատակի իրականացումը հանդիսանում է ընկերության երեք հիմնական ռազմավարական խնդիրներից մեկը: Հաջորդ խնդիրն ուղղակիորեն կապված է առաջինի հետ և կայանում է նրանում, որպեսզի բարձրացվի տրամադրվող ապահովագրական ծառայությունների որակը: Երրորդ խնդիրը կապված է քաղաքացիների շրջանում տեղեկատվա-բացատրական աշխատանքների իրականացման հետ, որի մասին արդեն խոսեցինք:

Կա՞ն արդյոք գնահատականներ այն մասին, թե մեր քաղաքացիներն ինչպես են ընկալում բժշկական ապահովագրությունը:

Մեր քաղաքացիներից շատերի մոտ դեռևս շարունակվում է գերիշխել զգույշ մոտեցումն այդ պրոդուկտի նկատմամբ, քան որ առկա է այդ պրոդուկտի ոչ ճիշտ ընկալման խնդիրը:

Դա բավականին թանկ պրոդուկտ է: Այդ պրոդուկտի դանդաղ զարգացումը չե՞ք կապում արդյոք բնակչության ցածր կենսամակարդակի հետ:

Այդ գործոնի հետ նույնպես: Այս պրոդուկտի դանդաղ զարգացումը ես կապում եմ նաև բնակչության բացասական տնտեսական սպասումների, ապագայի նկատմամբ անորոշության հետ, ձևավորված չէ նաև ապահովագրության` որպես Հայաստանի ֆինանսական շուկայի կայուն հատվածի, դերը: Այս առուով հատուկ արդիականություն է ձեռք բերում քաղաքացինեի շրջանում բացատրական աշխատանքների իրականացումը: Այստեղ ակտիվորեն կգործարկվի նաև մեր ընկերության նոր ինտերակտիվ կայքի հնարավորությունները:

Դուք ինքներդ ինչպե՞ս եք գնահատում ապահովագրության դերը մեր երկրի ֆինանսական համակագում:

Ապահովագրական հարաբերությունները Հայաստանում ստացան հետաքրքիր զարգացումներ, ինչը համարում եմ լիովին օբյեկտիվ, եթե վերհիշենք, որ այս հատվածի բնական զարգացումը Խորհրդային Միության փլուզումից հետո երկար ժամանակով խախտվել էր: Արտասահմանում ապահովագրությունը յուրօրինակ լոկոմոտիվ է ֆինանսական շուկայի մյուս հատվածների` կենսաթոշակային հիմնադրամների, բանկային համակարգի համար:

Այդ հարցում կարևորագույն դեր է խաղացել կյանքի ապահովագրությունը, որը մեզ մոտ բացակայում է…

Առայժմ բացակայում է, սակայն վստահ եմ, որ կյանքի ապահովագրության գծով ծրագրեր Հայաստանում նույնպես վաղ թե ուշ կմշակվեն: Վերադառնանք լիարժեք ֆինանսական շուկայի համար ապահովագրության դերին: Մեզ մոտ ապահովագրության հետ տեղի ունեցավ հակառակ երևույթը: Հայաստանում այսօր այն գնում է ֆինանսական շուկայի զարգացման հետ միասին, կողք-կողքի: Բայց հետու չեն այն ժամանակները, երբ ապահովագրությունն անպայման կդառնա երկրի ֆինանսական շուկայի դրայվերը:

Պրն.Գրիգորյան, Հայաստանում ավտոկասկո-ի հատվածի զարգացման հարցում մեր ապահովագրողների կարծիքները կիսվում են: Ինչպիսի՞ն են Ձեր պատկերացումներն այս հարցում: Ձեր գնահատականերով, կա՞ն այսօր Հայաստանում այդ շուկայի արագ զարգացման նախադրյալեր:

Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ ԱՊՊԱ գծով ապահովագրված մեր հաճախորդ-ապահովադիրները, որոնք հանդիսանում էին ԱՏՊ մեղավոր կողմ, և հասկանալով սեփական իրավիճակի լրջությունը, դեպքի վայրում անմիջապես դիմում են մեր վթարային կոմիսարին` ավտոկասկո գծով ապահովագրական պոլիս ձևակերպելու խնդրանքով: Այդպիսի հաճախորդները դեռ այնքան էլ շատ չեն, սակայն այն հանգամանքը, որ ապահովադիրներն արդեն սկսում են հասկանալ ապահովագրական պրոդուկտի կարևորությունն ու անհրաժեշտությունը, համարում եմ դրական երևույթ:

Իրականում, կան որոշակի գործոններ, որոնք առայժմ զսպում են ավտոկասկո-ի զարգացումը: Առաջին գործոնը կապված է ապահովագրության հարցերին վարորդների թերի տեղեկացվածության հետ, մանավանդ շրջաններում: Ի դեպ, նման վարորդների համար մենք որոշ բանկերի հետ համատեղ մշակում ենք քարտային ծրագրեր, ինչը հնարավորություն կտա պոլիսը ձևակերպել հաճախորդի համար մատչելի պայմաներով, ապառիկ կարգով: Նոր պրոդուկտը մենք նախատեսում ենք գործարկել ընթացիկ տարվա ապրիլին:

Պրն.Գրիգորյան, այսօր ապահովագրողներն աշխատում են, որպեսզի կրճատեն վթարային կոմիսարի դեպքի վայր ժամանելու ժամանակը: Ի՞նչ է Ձեր ընկերությունն անում այդ ուղղությամբ:

Վթարային կոմիսարների աշխատանքի օպերատիվությունը բարձրացնելու համար երկրի բոլոր շրջաններում նշանակել ենք պատասխանատու մասնագետների, որոնց ենթակայության տակ կան մի-քանի վթարային կոմիսարների: Դա թույլ է տալիս էապես կրճատել վթարային կոմիսարի դեպքի վայր ժամանելու ժամկետները: Սակայն, եթե անգամ ճանապարհներին առաջանում են անկանխատեսելի իրավիճակներ և չի հաջողվում կարճ ժամկետներում ժամանել դեպքի վայր, միևնույնն է, մեզ համար ամենագլխավորը, ցանկացած դեպքում և ցանկացած ճանապարհով հայտնվելն է ԱՏՊ վարում: Ապահովագրական խարդախությունների հետ կապված դեպքերի ավելացման պատճառով նման խնդիր իրենց առջև ադեն դրել են համարյա թե բոլոր ապահովագրողները: Խարդախությունը կայանում է նրանում, որ ԱՏՊ կողմերը փորձում են որպես տուժված կողմ ընդունել ավելի շատ վնասված ավտոմեքենան, ստանալով ավելի մեծ չափերի ապահովագրական հատուցում, ընդ որում, որոշ վարորդների կարծիքով ապահովագրական փոխհատուցումը նրանք ստանում են ոչ թե ապահովագրական ընկերությունից, այլ պետությունից:

Իսկ հաճա՞խ են ապահովագրողները բախվում խարդախությունների:

Դա հիմնականում կախված է ապահովագրական ընկերությունների մասնագետների պրոֆեսիոնալ մակարդակից: Ինչքան բարձր է մակարդակը, այնքան հեշտությամբ է հնարավոր լինում խույս տալ ապահովագրական խարդախություններից: Ի դեպ, մեր վթարային կոմիսարներին շուտով մտադիր ենք ապահովել հատուկ համազգեստով:

Պրն,Գրիգորյան, ԱՊՊԱ գործընթացներին ներգրավված են մի քանի կառույցներ: Ճանապարհային Ոստիկանության աշխատանքների մասին խոսվել է հաճախ և բազմիցս: Հետաքրքիր է իմանալ, իսկ ինչպե՞ս է ապահովագրողներին հաջողվում համագործակցել երկրի բժշկական հաստատությունների հետ:

Բժշկական հաստատությունների հետ աշխատելը փոքր ինչ ավելի բարդ է: Այս կառույցների հետ աշխատանքները թեթևացնելու ուղղությամբ ինտենսիվորեն աշխատում է Ապահովագրողների Բյուրոն: Բյուրոյին կից ստեղծված է կառավարման կոլեգիալ մարմին, որի կազմում ընդգրկված են պրոֆեսիոնալ բուժաշխատողներ: Ներկայումս այդ մարմինը մշակում է բնակչությանն օգնություն ցույց տալու գործընթացները կարգավորող մեխանիզմներն ու փաստատղթերը, զբաղվում է նաև այս կամ այն բժշկական ծառայությունների գնային քաղաքականության մշակումով: Շատ կարևոր է ունենալ գնային դիապազոնի հստակ մշակված համակարգ, և հստակորեն սահմանել, թե ո՞ր դեպքերում տուժածին հարկավոր է ռեաբիլիտացիոն նպատակով հանգստյան տուն ուղարկել, իսկ ո՞ր դեպքերում դա պարտադիր չէ:

Ինչպե՞ս եք գնահատում գնահատող կազմակերպությունների աշխատանքը: Այդ ինստիտուտի կայացումը նույնպես պահանջում է որոշակի ժամանակ և ուժ…

Գնատման գործունեության իրականացման բոլոր հավակնորդերն էլ անցան ֆիլտրացիան: Այժմ այդ ինստիտուտի զարգացման ու հետագա կայացման պատասխանատվությունը պետք է կրի մեր երկրի ապահովագրական հանրությունը: Մեր ընկերությունն ապագայի համար սահմանել է երկու խնդիր: Առաջին խնդիրը կայանում է նրանում, որպեսզի մեր ընկերության հաճախորդն ստանա այն գումարը, որը նրան թույլ կտա վերականգնել իր վնասը: Երկրորդ խնդիրը` բացառել ապահովագրական խարդախության դեպքերը:

Պրն.Գրիգորյան, ինչպիսի՞ լուրջ ծախսեր է կատարել ընկերությունը ԱՊՊԱ համար համապատասխան ենթակառույցների ստեղծման ուղղությամբ: Ե՞րբ եք ակնկալում այդ ներդրումների վերադարձը:

Առաջին հերթին նշեմ, որ ՌԵՍՈ-ի ներդրումները հիմնականում կապված էին գործակալների ցանցի ստեղծման հետ և այդ բոլոր ծախսերը, ինչպես գիտեք, ներառված են ԱՊՊԱ սակագներում: Ընկերության գործակալական ցանցն այսօր կազմված է մոտ 2 հազար ապահովագրական խորհրդատուներից, որոնց մեծ մասն արդեն գրանցված է Կենտրոնական բանկում: 2011 թվականի ավարտին նախատեսում ենք ընդլայնել ցանցը, հասցնելով 3 հազարի:

Եվս մեկ անգամ կցանկանայի ընդգծել, որ Հայաստանում պարտադիր ապահովագրության գլխավոր առավելությունը կայանում է ապահովագրական արդյունավետ ենթակառույցներ ստեղծելու հնարավորության մեջ, ինչը ապահովագրողներին հնարավրություն կտա շուկայում զարգացնել ապահովագրության կամավոր տեսակները:

Որքա՞ն ԱՊՊԱ գծով ԱՏՊ-ներ եք գրանցել և որքա՞ն է կազմել ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցման ծավալները:

Երկրում պարտադիր ապահովագրության ներդրման օրից գրանցել ենք 981 ավտոտրանսպորտային պատահար, ընդ որում, դրանցից 321-ը` արդեն կարգավորված է: Իրականացված ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 60 մլն.դրամ: Այն ապահովագրական պատահարների գծով, որոնք դեռ գտնվում են կարգավորման գործընթացում, ընկերությունը, ըստ նախնական տվյալների, կվճարի մոտ 136 մլն.դրամ: Այսպիսով, 2.5 ամսում ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումերի ընդհանուր ծավալը կկազմի 200 մլն.դրամ: Սա լուրջ թիվ է և հերթական անգամ վկայում է այն մասին, որ ԱՊՊԱ-ն բարձր շահույթներ ստանալու միջոց չէ: Այդ պրոդուկտն առաջին հերթին ձեռնտու է մեր համաքաղաքացիներին:


Էլիտա Բաբայան


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՀՀ կառավարությունը 2.9 մլրդ դրամ կուղղի 2022-2014թթ. հաստատված և իրականացված սուբվենցիոն ծրագրերինՀՀ կառավարությունը 2.9 մլրդ դրամ կուղղի 2022-2014թթ. հաստատված և իրականացված սուբվենցիոն ծրագրերին
Հայաստանը մտադիր է գրանցել չորս աշխարհագրական նշումՀայաստանը մտադիր է գրանցել չորս աշխարհագրական նշում
Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայիՀայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի
Էկոնոմիկայի նախարար. Հաջորդ տարվա չորրորդ եռամսյակում Էկոնոմիկայի նախարար. Հաջորդ տարվա չորրորդ եռամսյակում "Ամուլսար" հանքավայրը պետք է տա առաջին հանքաքարը
Էկոնոմիկայի նախարար. 2024 թվականին Երեւանում տեղի ունեցած հանրահավաքներն ու երթերը հանգեցրել են Ռուսաստանի զբոսաշրջիկների արտահոսքիԷկոնոմիկայի նախարար. 2024 թվականին Երեւանում տեղի ունեցած հանրահավաքներն ու երթերը հանգեցրել են Ռուսաստանի զբոսաշրջիկների արտահոսքի
Հայաստանի արժեթղթերի շուկայի լավագույն մասնակիցները դարձել են AMX AWARDS 2024-ի հաղթողներՀայաստանի արժեթղթերի շուկայի լավագույն մասնակիցները դարձել են AMX AWARDS 2024-ի հաղթողներ
Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետՍովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ
Արմսվիսբանկը շարունակում է իր աջակցությունը կանաչ էներգետիկային՝ Լոռու մարզում արդյունաբերական մասշտաբի արեվային էլեկտրակայանի ֆինանսավորմամբԱրմսվիսբանկը շարունակում է իր աջակցությունը կանաչ էներգետիկային՝ Լոռու մարզում արդյունաբերական մասշտաբի արեվային էլեկտրակայանի ֆինանսավորմամբ
Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է
Ներկա իրավիճակը հիմնավոր կասկածի տակ է դնում ընթացիկ հանրային ֆինանսների կառավարման ռազմավարության կայունությունը. ՊԵԿ նախկին նախագահՆերկա իրավիճակը հիմնավոր կասկածի տակ է դնում ընթացիկ հանրային ֆինանսների կառավարման ռազմավարության կայունությունը. ՊԵԿ նախկին նախագահ
Հարցի գինը. ինչ կարժենա ՓՄՌ-ի շինարարությունը ՀայաստանումՀարցի գինը. ինչ կարժենա ՓՄՌ-ի շինարարությունը Հայաստանում
ՀՀ ֆինանսների նախարար. Պետական ապարատի օպտիմալացման և ծախսերի կրճատման անհրաժեշտություն կաՀՀ ֆինանսների նախարար. Պետական ապարատի օպտիմալացման և ծախսերի կրճատման անհրաժեշտություն կա
Արտաքին գնաճային ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա թույլ կլինիԱրտաքին գնաճային ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա թույլ կլինի
Մարտին Գալստյան. Առանցքային տոկոսադրույքի 9,75%-ից մինչև 7,25% իջեցումը զսպել է վարկային տոկոսադրույքների աճըՄարտին Գալստյան. Առանցքային տոկոսադրույքի 9,75%-ից մինչև 7,25% իջեցումը զսպել է վարկային տոկոսադրույքների աճը
0% տարեկան փաստացի տոկոսադրույք՝ JAC մեքենաներ գնելու համար0% տարեկան փաստացի տոկոսադրույք՝ JAC մեքենաներ գնելու համար
«Լույս» հիմնադրամ. Հայաստանի տնտեսության կառուցվածքը շարունակում է վատթարանալ«Լույս» հիմնադրամ. Հայաստանի տնտեսության կառուցվածքը շարունակում է վատթարանալ
Ֆինանսների փոխնախարարն ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի նիստերին ներկայացրել է երկրի տնտեսական զարգացման ռազմավարություններըՖինանսների փոխնախարարն ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի նիստերին ներկայացրել է երկրի տնտեսական զարգացման ռազմավարությունները
Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այս անգամ 7,5%-ից մինչեւ 7,25%Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այս անգամ 7,5%-ից մինչեւ 7,25%
Հայաստանում մտադիր են զարգացնել բիզնես զբոսաշրջությունըՀայաստանում մտադիր են զարգացնել բիզնես զբոսաշրջությունը
Ապահովագրական ընկերությունները մեկ տարում հարկային վճարումներն ավելացրել են 6,3 տոկոսով. առաջատարների թվում է ԼԻԳԱ ԻնշուրանսըԱպահովագրական ընկերությունները մեկ տարում հարկային վճարումներն ավելացրել են 6,3 տոկոսով. առաջատարների թվում է ԼԻԳԱ Ինշուրանսը
Հայաստանի ՆԳՆ-ը 2025 թվականին 2,6 անգամ կավելացնի կապիտալ ծախսերի ծավալներըՀայաստանի ՆԳՆ-ը 2025 թվականին 2,6 անգամ կավելացնի կապիտալ ծախսերի ծավալները
Հայաստանի կապի օպերատորների քառյակը 2024թ. 9 ամսում 9.1%-ով կրճատել է հարկային վճարումները բյուջեՀայաստանի կապի օպերատորների քառյակը 2024թ. 9 ամսում 9.1%-ով կրճատել է հարկային վճարումները բյուջե
Ամերիաբանկը գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱմերիաբանկը գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
ԿԲ-ն անհրաժեշտ է համարում կառավարության կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը և հարկային քաղաքականության հետագա կատարելագործումըԿԲ-ն անհրաժեշտ է համարում կառավարության կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը և հարկային քաղաքականության հետագա կատարելագործումը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջատարն է Հայաստանի հարկատուների շարքումԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջատարն է Հայաստանի հարկատուների շարքում
Նախարար. 2025 թվին նախատեսված Հայաստանի ՀՆԱ-ի 5,6 տոկոս աճը շատ բարձր ցուցանիշ էՆախարար. 2025 թվին նախատեսված Հայաստանի ՀՆԱ-ի 5,6 տոկոս աճը շատ բարձր ցուցանիշ է
Ֆինանսների նախարար. Առանց հաշվի առնելու ոսկու վերաարտահանումը՝ Հայաստանում տնտեսական ակտիվությունը հունվար-օգոստոսին կկազմեր 6,4 տոկոս՝ գրանցված 9 տոկոսի փոխարենՖինանսների նախարար. Առանց հաշվի առնելու ոսկու վերաարտահանումը՝ Հայաստանում տնտեսական ակտիվությունը հունվար-օգոստոսին կկազմեր 6,4 տոկոս՝ գրանցված 9 տոկոսի փոխարեն
Ֆինանսների նախարար. 2025 թվականին ՀՀ կառավարությունը նախատեսում է 500 մլն եվրոյի եվրապարտատոմսեր թողարկելՖինանսների նախարար. 2025 թվականին ՀՀ կառավարությունը նախատեսում է 500 մլն եվրոյի եվրապարտատոմսեր թողարկել
ՀՀ ֆինանսների նախարար. 2025 թվականին Հայաստանի կառավարության գլխավոր խնդիրներից մեկը կլինի դիմադրողունակության ամրապնդումը եւ տնտեսական ներուժի մեծացումըՀՀ ֆինանսների նախարար. 2025 թվականին Հայաստանի կառավարության գլխավոր խնդիրներից մեկը կլինի դիմադրողունակության ամրապնդումը եւ տնտեսական ներուժի մեծացումը
ՀՀ վարչապետ. մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի երկրի քաղաքացիներն իրենց օրինական աշխատանքով հարստանալու հնարավորություն ունենանՀՀ վարչապետ. մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի երկրի քաղաքացիներն իրենց օրինական աշխատանքով հարստանալու հնարավորություն ունենան
Անահիտ Ավանեսյանը՝ համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի մասին. կոնսենսուս կա համակարգի փուլերի ներդրման ձևաչափի մասովԱնահիտ Ավանեսյանը՝ համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի մասին. կոնսենսուս կա համակարգի փուլերի ներդրման ձևաչափի մասով
Գևորգ Պապոյան. Իրանի հետ համաձայնագրի վավերացումից հետո մաքսատուրքերը հայ արտահանողների համար 23%-ից կնվազեն մինչև 8,1%Գևորգ Պապոյան. Իրանի հետ համաձայնագրի վավերացումից հետո մաքսատուրքերը հայ արտահանողների համար 23%-ից կնվազեն մինչև 8,1%
Ամերիաբանկի նոր առաջարկը. ներդրումային վարկեր արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու համարԱմերիաբանկի նոր առաջարկը. ներդրումային վարկեր արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու համար
Ամերիաբանկի մասնաբաժինը Հայաստանի հիփոթեքային վարկավորման շուկայում հասել է 22%-իԱմերիաբանկի մասնաբաժինը Հայաստանի հիփոթեքային վարկավորման շուկայում հասել է 22%-ի
Մեկնարկել է IDream ծրագրի դասընթացը․ IDBankՄեկնարկել է IDream ծրագրի դասընթացը․ IDBank
Հայաստանի մաքսայինները կանխել են մաքսանենգ ծխախոտի խոշոր խմբաքանակի ներկրման փորձըՀայաստանի մաքսայինները կանխել են մաքսանենգ ծխախոտի խոշոր խմբաքանակի ներկրման փորձը
2025 թվականին Հայաստանի չորս մարզերում կսկսեն ագրոանտառաբուծական համակարգերի ներդրումը2025 թվականին Հայաստանի չորս մարզերում կսկսեն ագրոանտառաբուծական համակարգերի ներդրումը
ՀՀ կառավարությանը ՀՀ կառավարությանը "Լիդիան Արմենիա"-ի բաժնետոմսերի 12.5%-ի նվիրատվության շուրջ պայմանագրի կնքումը հետաձգվում է
Ամերիկյան DFC կորպորացիան ACBA Bank-ին 50 մլն դոլարի վարկ է տրամադրել ՓՄՁ-ներին եւ կանանց ձեռներեցությանն աջակցելու համարԱմերիկյան DFC կորպորացիան ACBA Bank-ին 50 մլն դոլարի վարկ է տրամադրել ՓՄՁ-ներին եւ կանանց ձեռներեցությանն աջակցելու համար
DFC գործադիր տնօրենը ՀՀ փոխվարչապետի հետ քննարկել է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարներըDFC գործադիր տնօրենը ՀՀ փոխվարչապետի հետ քննարկել է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները
Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտը պետական աջակցություն կստանաՀայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտը պետական աջակցություն կստանա
Էկոնոմիկայի նախարար. Հայաստանը Գանայի Հանրապետության հետ համագործակցության մեծ ներուժ է տեսնումԷկոնոմիկայի նախարար. Հայաստանը Գանայի Հանրապետության հետ համագործակցության մեծ ներուժ է տեսնում
ԿԶԵՀ-ը Հայաստանին 100 մլն դոլարի վարկ կտրամադրի երկրի պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման համարԿԶԵՀ-ը Հայաստանին 100 մլն դոլարի վարկ կտրամադրի երկրի պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար
Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 75 մլն եվրոյի վարկ կտրամադրի երկրի պետբյուջեին աջակցության ծրագրի համարԶարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 75 մլն եվրոյի վարկ կտրամադրի երկրի պետբյուջեին աջակցության ծրագրի համար
Հայաստանի երեք ավտոգազալցակայաններ պետությանը պատճառել են 240 մլն դրամի վնաս․ՊԵԿՀայաստանի երեք ավտոգազալցակայաններ պետությանը պատճառել են 240 մլն դրամի վնաս․ՊԵԿ
Երեխաները ֆրանսերեն կսովորեն տեխնիկապես վերազինված դասասենյակումԵրեխաները ֆրանսերեն կսովորեն տեխնիկապես վերազինված դասասենյակում
ԵԱԶԲ. Խոշոր զարգացած տնտեսություններում տոկոսադրույքների նվազումն աստիճանաբար ճանապարհ է բացում զարգացող երկրների կողմից օտարերկրյա կապիտալի ներգրավման համարԵԱԶԲ. Խոշոր զարգացած տնտեսություններում տոկոսադրույքների նվազումն աստիճանաբար ճանապարհ է բացում զարգացող երկրների կողմից օտարերկրյա կապիտալի ներգրավման համար
ԵԱԶԲ. առանց լրացուցիչ ազդակների Հայաստանի տնտեսության աճի տեմպերը կվերադառնան իրենց կայուն արժեքներինԵԱԶԲ. առանց լրացուցիչ ազդակների Հայաստանի տնտեսության աճի տեմպերը կվերադառնան իրենց կայուն արժեքներին
Կոնվերս Բանկը և Kapitalbank-ը Sibos 2024-ում համագործակցության համաձայնագիր են ստորագրելԿոնվերս Բանկը և Kapitalbank-ը Sibos 2024-ում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Հայաստանն ԱՄՀ-ից 18.4 մլն SDR կամ 24.5 մլն դոլար կստանա՝ երկրի պետբյուջեի պակասուրդը ծածկելու համարՀայաստանն ԱՄՀ-ից 18.4 մլն SDR կամ 24.5 մլն դոլար կստանա՝ երկրի պետբյուջեի պակասուրդը ծածկելու համար
IDBank-ը և Իդրամը՝ Mantashyants Global Expo-ումIDBank-ը և Իդրամը՝ Mantashyants Global Expo-ում
Ակբա բանկը տեղաբաշխում է 11% և 6% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսերԱկբա բանկը տեղաբաշխում է 11% և 6% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
Արդշինբանկի փրայվիթ հաճախորդները սպասարկվելու են նոր գրասենյակումԱրդշինբանկի փրայվիթ հաճախորդները սպասարկվելու են նոր գրասենյակում
էկոնոմիկայի նախարար. Հայաստանը և Բելգիան տեխնոլոգիաների և նորարարությունների բնագավառում համագործակցությունն ընդլայնելու շատ հնարավորություններ ունենէկոնոմիկայի նախարար. Հայաստանը և Բելգիան տեխնոլոգիաների և նորարարությունների բնագավառում համագործակցությունն ընդլայնելու շատ հնարավորություններ ունեն
ԱրարատԲանկը ներկայացնում է UBPAY՝ նոր համակարգ միջազգային փոխանցումների համարԱրարատԲանկը ներկայացնում է UBPAY՝ նոր համակարգ միջազգային փոխանցումների համար
ԶԼՄ. Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել ԶԼՄ. Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել "ԿամԱԶ" - ի բաժնետերերի թվից
Կոնվերս Բանկը մասնակցում է տարվա խոշորագույն ֆինանսական միջոցառումներից մեկին՝ Sibos-ինԿոնվերս Բանկը մասնակցում է տարվա խոշորագույն ֆինանսական միջոցառումներից մեկին՝ Sibos-ին
Մհեր Գրիգորյան. Երկաթուղու ապաշրջափակման հարցում առայժմ փոխհամաձայնություն չկաՄհեր Գրիգորյան. Երկաթուղու ապաշրջափակման հարցում առայժմ փոխհամաձայնություն չկա
IDBank-ը՝ HR Expo 2024 մասնակիցIDBank-ը՝ HR Expo 2024 մասնակից
Ամերիաբանկը Real Business համաժողովում ներկայացրել է իր MyBusiness նորարարական թվային հարթակըԱմերիաբանկը Real Business համաժողովում ներկայացրել է իր MyBusiness նորարարական թվային հարթակը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
31.10.2024
RUB3.990.00
USD387.620.57
EUR421.191.82
GBP503.291.21
CAD278.400.37
JPY25.400.09
CNY54.450.10
CHF447.491.12