Ուրբաթ, 25 Մարտի 2011 18:18
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Business & Finance Consulting (BFC) հաջողությամբ ավարտում են համագործակցությունը
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Business & Finance Consulting (BFC) հաջողությամբ ավարտեցին երկու տարվա համագործակցությունը: ՎՏԲ-Հայաստան Բանկում միկրովարկավորման ծրագիրը նպաստեց փոքր բիզնեսի ֆինանսավորման շուկայում Բանկի առաջխաղացմանը: Ծրագիրն իրականացվում էր Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկի հովանու ներքո և BFC ընկերության տեխնիկական աջակցությամբ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Ծրագրի իրականացման ժամանակահատվածում` 2009 թվականի հունվարից 2011 թվականի փետրվար, տրամադրվել է 1 233 վարկ 13,6 մլն. դոլար գումարի չափով: 2009 թվականի համեմատությամբ (համատեղ ծրագրի սկիզբ) փոքր և միջին բիզնեսի վարկավորման վարկային պորտֆելը ավելացել է 10 անգամ (1000%): Փոքր և միջին բիզնեսի վարկավորումը հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի զարգացման առաջնային ուղղություններից մեկը: Ներկայումս Բանկը գրավում է առաջատար դիրքեր փոքր և միջին բիզնեսի վարկավորմամբ զբաղվող Հայաստանի առևտրային բանկերի միջև:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկի և BFC միջև համատեղ համագործակցությունը նպաստել է փոքր և միջին բիզնեսի վարկավորման տեխնոլոգիայի արագ և հաջող ներդրմանը: BFC ընկերությունը ցուցաբերել է տեխնիկական աջակցություն այնպիսի կարևոր ասպեկտների ներդրմանը և զարգացմանը, ինչպիսիք են կադրային ներուժ, Փոքր և միջին բիզնեսի վարկավորման վարչության կառուցվածքի ստեղծում, միկրովարկավորման համակարգի մշակում, շուկայի վերլուծում և վարկային նոր ծառայությունների ներդրում, ինչպես նաև դիմումների ուսումնասիրման շրջանում ռիսկերի վերահսկման ուժեղացում: Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում BFC ընկերությանը արդյունավետ և բեղմանվոր համագործակցության և աջակցության համար՚,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ` Վալերի Օվսյաննիկովը:
Ես բարձր եմ գնահատում BFC և ՎՏԲ-Հայաստան Բանկի միջև համգործակցության արդյունքները: Ունենալով ամենամեծ մասնաճյուղային ցանցը Հայաստանում` ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի հսկայական ներուժ փոքր և միջին բիզնեսի վարկավորման բնագավառում հետագա զարգացման համար: Այսօրվա դրությամբ Բանկն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները Փոքր և միջին բիզնեսի վարկավորման վարչության արդյունավետ զարգացման համար, կայուն և ակտիվ գործնական դիրք Հայաստանի ֆինանսական շուկայում, որակավորված մասնագետներ, զարգացած կառուցվածք, ծառայությունների լայն ընտրանի, հաճախորդների հետ աշխատանքի ճկուն համակարգ, որը հանդիսանում է ակտիվ և արդյունավետ զարգացման գրավականը: Մենք հույս ունենք հետագայում էլ շարունակել համագործակցությունը ՎՏԲ խմբի հետ՚,- նշել է BFC ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն` Միխաէլ Կորտենբուշը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ:
Խորհրդատվական ծառայություններ մատուցող BFC ընկերությունը հիմնադրվել է 2003թ.: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Շվեյցարիայում, Ցյուրիխ քաղաքում: BFC ընկերության կազմում 50 աշխատակիցներ աշխատում են աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաև ընկերության Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի մասնաճյուղերում: BFC ընկերության հիմնական նպատակներից է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկավորման գործընթացի կազմակերպումը, կառավարումը, փաստաթղթային ապահովումը: BFC ընկերության գործունեության նպատակային կենտրոներնն են ԱՊՀ երկրները և Ասիան: Իր հիմնադրման ժամանակաշրջանից BFC հաջողությամբ իրականացրել է ավելի քան 60 ծրագիր 33 երկրներում: Փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրի շրջանակներում երկու տարիների ընթացքում (2009թ. հունվար- 2011թ. փետրվար) սերտ համագործակցություն է ծավալվել ՎՏԲ-Հայաստան Բանկի և BFConsulting ընկերության միջև: