Երկուշաբթի, 28 Մարտի 2011 23:30
Հայաստանում աճում են թանկարժեք մտաղների գները
ԱրմԻնֆո.  ՀՀ ֆինանսների  նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից սահմանվել են թանկարժեք մետաղների նոր գներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Գործակալությունից, համաձայն 2011 թվականի մարտի 28-ից ապրիլի 3-ը սահմանված գների, թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 16963.41 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 1.2%, արծաթի գինը` 435.58 դրամ աճելով 5.1%) պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 20649.67 դրամ, ինչը 0.9% բարձր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, պալադիումի գինը` 8810.97  դրամ` աճելով 2.5%:
Նշենք, որ տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողման գինն աճել է 5.8%, արծաթի գինը` 28.6%, պլատինի գինը` 3.6%, պալադիումի գինը` 0.9%: