Ուրբաթ, 1 Ապրիլի 2011 20:03
Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2011 թվականի փետրվարին աճել է 3%, մինչև 2.6 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո.  Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2011 թվականի փետրվարին աճել է 3%, մարտի 1-ին կազմելով 973 մլրդ. դրամ կամ 2.6 մլրդ.դոլար, իսկ տարվա կտրվածքով` 28.9%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, վարկային ներդրումների ընդհանուր ծավալը փետրվարին կազմել է 927.5 մլրդ.դրամ կամ 2.5 մլրդ. դոլար, փետրվարին աճելով 3.4%:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, առևտրային բանկերի վարկային ընդհանուր պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) ՀՀ դրամով վարկերի բաժինը կազմել է 42% կամ 389.6 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 58% կամ 537.9 մլրդ.դրամ: 2011 թվականի փետրվարին դրամային վարկավորումը աճել է 2.2% ¥տարվա կտրվածքով` աճել է 11.7%¤, արտարժութային վարկերի 4.1% աճի պայմաններում:
Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2011 թվականի մարտի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 4.1% կամ 40.4 մլրդ.դրամ, իսկ ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը` 0.5% կամ 5.1 մլրդ.դրամ: Ընդ որում, երկարաձգված վարկերի ծավալը փետրվարին կրճատվել է 5.3%, իսկ ժամկետանց վարկերի ծավալը աճել է 24.7%: 
Երկարաձգված վարկերի կազմում 71.8% կամ 29 մլրդ.դրամ կազմել է կարճաժամկետ վարկերի ծավալը: Իսկ ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 99.7%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի փետրվարին Հայաստանի առևտրային բանկերի դրամային վարկերի տոկոսադրույքներն աճել են`18.25%-ից մինչև 18.66%, իսկ տարվա կտրվածքով` 1.22 տոկոսային կետով: