Երկուշաբթի, 4 Ապրիլի 2011 17:11
ԱՊՊԱ-ին պատրաստվելու հետևանքով Հայաստանի ապահովագրողների ընդհանուր վնասները 2010 թվականի չորրորդ եռամսյակում աճել են 6 անգամ
Արմինֆո. Հայաստանի ապահովագրողների միագումար ընդհանուր վնասները 2010 թվականի չորրորդ եռամսյակում աճել են 6 անգամ, 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմելով 979 մլն.դրամ: Դրան նախորդել է այս ցուցանիշի ավելի էական կրճատումը նախորդ երկու եռամսյակներում, ինչը պայմանավորված է եղել շարունակվող ճգնաժամային երևույթներով, որոնց լույսի ներքո ընթանում էր նաև պարտադիր ապահովագրությանը լրջորեն նախապատրաստվելու գործընթացը: Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված եռամսյակային հաշվետվության մեջ: Հայաստանի ապահովագրական ընկերությունների շահույթը տարվա կտրվածքով կրճատվել է 3 անգամ, դրական 776 մլն.դրամից մինչև բացասական մակարդակ: Ընդ որում, ապահովագրողների կուտակված շահույթը տարվա կտրվածքով կրճատվել է 2 անգամ:
ՀՀ ԿԲ տվյալներով, Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական մուտքերը 2010 թվականի չորրորդ եռամսյակում աճել են 25.4%, իսկ տարվա կտրվածքով` 2%, կազմելով 8.3 մլրդ.դրամ, երրորդ եռամսյակի 37.5%-ի համեմատ: 2010 թվականի չորրորդ եռամսյակում ապահովագրական հառուցումների ծավալներն աճել են 32%, իսկ տարեկան կտրվածքով կրճատվել 8%, կազմելով 1.7 մլրդ.դրամ:
2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի ապահովագրողների միագումար ակտիվները կազմել են 25.6 մլրդ.դրամ, չորրորդ եռամսյակումյ աճելով 30%, իսկ տարվա կտրվածքով` 51%: Ակտիվների կազմում հիմնական միջոցները կազմել են 1.1 մլրդ.դրամ, դրամական միջոցները` 32 մլրդ.դրամ, դեբիտորական պարտավորությունները` 1.5 մլրդ.դրամ: Դրամային ակտիվնեի բաժինը կազմել է 64% կամ 16.3 մլրդ.դրամ, իսկ արտարժութային ակտիվների բաժինը`36% կամ 9.3 մլրդ.դրամ:
Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր պարտավորությունները 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 13.1 մլրդ.դրամ, չորրորդ եռամսյակում աճելով 85%, իսկ տարվա կտրվածքով` 3 անգամ: Դրամային պարտավորությունների բաժինը կազմել է 90% կամ 11.8 մլրդ.դրամ, իսկ արտարժութային պարտավորությունները` 10% կամ 1.3 մլրդ.դրամ: Ապահովագրական պահուստները չորրորդ եռամսյակում փոփոխության չեն ենթարկվել, կազմելով 2.9 մլրդ.դրամ, ինչը 7.3%-ով բարձր է 2009 թվականի ցուցանիշից: Կրեդիտորական պարտավորությունները կազմել են 126 մլն.դրամ, 38.5% եռամսյակային աճով և 20% տարեկան աճով:
Ապահովագրողների միագումար ընդհանուր կապիտալը 2011 թվականի հունվարի 1-ին կազմել է 12.5 մլրդ.դրամ, չորրորդ եռամսյակում կրճատվելով 1%, իսկ տարեկան կտրվածքով` աճելով մոտ 2%: Կանոնադրական կապիտալը կազմել է 12.1 մլրդ.դրամ, 10.3% եռամսյակաին աճով և 10.8% տարեկան աճով:
Ըստ ԿԲ տվյալների, 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործող ապահովագրական պայմանագրերի թիվը կազմել է 52.412 պայմանագիր, որոնցով նախատեսված ապահովագրական ընդհանուր գումարը կազմել է 3.053 տրլն.դրամ, եռամսյակային և տարեկան 6-10% անկումով:
Ի դեպ, Ցուցանիշները հաշվարկվել են 9 ապահովագրական ընկերությունների արդյունքների հիման վրա: