Հինգշաբթի, 7 Ապրիլի 2011 15:27
ԲՏԱ Բանկը միացել է դրամական փոխանցումների ՙԶոլոտայա Կորոնա՚ համակարգին
Արմինֆո. ՙԲՏԱ Բանկ՚ ՓԲԸ միացել է ՙԶոլոտայա Կորոնա՚ ռուսաստանյան միջազգային դրամական փոխանցումների համակարգին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, դրամական փոխանցումների գործարքներն իրականացվում են Բանկի 5 մասնաճյուղերում և Կենտրոնական գործառնական սրահում:
Աղբյուրի համաձայն, 24 հազար սպասարկման կետ ունեցող ՙԶոլոտայա Կորոնա՚ համակարգի միջոցով հնարավոր է իրականացնել դրամական փոխանցումներ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Չինաստան ՌԴ ռուբլիով և ԱՄՆ դոլարով: Միջնորդավճարը կազմում է 1,5%:
Բացի այդ համակարգից Բանը համագործակցում է ՙMoney Gram՚, ՙContact՚, ՙԲիստրայա Պոչտա՚, ՙMigom՚ և ՙFASTER՚ համակարգերի հետ: Ընդ որում ՙFASTER՚ համակարգի մշակողն ու կազմակերպիչն է հանդիսանում ՙԲՏԱ Բանկ՚ ԲԸ, իսկ Հայաստանում այդ համակարգի միակ ներկայացուցիչն է ՙԲՏԱ Բանկ՚ ՓԲԸ:
30.12.2010թ. դրությամբ բանկի կապիտալը` 5,205,951 հազ. դրամ, ակտիվները` 8,248,050 հազ. դրամ, պարտավորությունները` 3,042,099 հազ. դրամ
ՙԲՏԱ Բանկ՚ ԲԸ-ի գործընկեր-բանկերի ցանցը ընդգրկում է Ռուսաստանը, Ուկրաինան, Բելոռուսը, Վրաստանը, Հայաստանը, Ղրղզստանը և Թուրքիան: ԲՏԱ-ի ներկայացչությունները աշխատում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում և ԱՄԷ-ում: