Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2011 17:45
Ամերիաբանկն առաջարկում է աշխարհի 80 բորսաներում արժեթղթերով գործարքներ կատարել դիստանցիոն թերմինալների միջոցով
Արմինֆո. Համաձայն տազմավարական զարգացման իր ծրագրի, Ամերիաբանկն ընդլայնում է մատուցվող ծառայությունների շրջանը, մասնավորապես, հաճախորդներին հնարավորություն տալով դուրս գալ միջազգային ֆինանսական շուկաներ: Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի լրատվական ծառայությունից, բանկն առաջարկում է աշխարհի 80 բորսաներում արժեթղթերով գործարքներ կատարել դիստանցիոն թերմինալների միջոցով:
Աղբյուրի համաձայն, Ամերիաբանկը ներդրումային ծառայություններ է առաջարկում է Հայաստանի ֆոնդային բորսայում, արժեթղթերի արտաբորսայական շուկայում, ինչպես նաև մի շարք երկրների մասնագիտացված բորսայական հարթակներում, Ameria Global Trading բազմաֆունկցիոնալ համակարգի և WEB Trader պարզեցված համակարգի միջոցով, մասնավորապես, ԱՄՆ, Կանադայի, Մծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Ճապնիայի, Ավստրալիայի և այլ երկրների ֆոնդային բորսաներում:
Ամերիաբանկում բրոքերային հաշիվ բացած հաճախորդը (նվազագույնը` 5000 դոլար), մուտքի հնարավորություն է ստանում համաշխարհային հայտնի բորսաներին` NYSE, NASDAQ, AMEX, ARCA, CBOT և այլն ԱՄՆ, Toronto Stock Exchange, Montreal Exchange (Կանադա), LSE International Order Book (Մեծ Բրիտանիա), Frankfurt Stock Exchange - FWB (Գերմանիա), Vienna Stock Exchange - VSE (Ավստրիա), Euronext Brussels Stock, Nasdaq OMX Europe - NUROEN (Բելգիա), Uronext France - SBF (Ֆրանսիա), Swiss Exchange - SWX (Շվեյցարիա), Borsa Italiana (Իտալիա), Bolsa de Madrid (Իսպանիա), Tokyo Stock Exchange - TSE.JPN (Ճապոնիա), Hong Kong Stock Exchange - SEHK (Չինաստան), Australian Stock Exchange - ASX (Ավստրալիա) և այլն, ընդհանուր առմամբ 19 երկրների 80 խոշոր բորսաներում: Ամերիաբանկի հաճախորդը արժեթղթեր գնելու/վաճառելու հնարավորություն է ստանում, ինչպես նաև կարող է ծանոթանալ արժեթղթերի միջազգային գներին իրական ժամանակի ռեժիմում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել են Ամրիաբանկում, նշված ծառայությունը բանկի կողմից գործարկվել է այս տարվա մարտ ամսից և ներկայումս արդեն ունի հաճախորդների մի ստվար բանակ, որոնք ակտիվորեն դիստանցիոն թերմինալների միջոցով արժեթղթերով գործարքներ են կատարում աշխարհի զանազան բորսաներում: