Հինգշաբթի, 14 Ապրիլի 2011 19:52
Հայկական բանկերը 2011 թվականի մարտին թողարկել են համարյա նույն քանակի տեղական և միջազգային պլաստիկ քարտեր
Արմինֆո. Հայկական բանկերը 2011 թվականի մարտին թողարկել են համարյա նույն քանակի տեղական և միջազգային պլաստիկ քարտեր, ինչը, հավանաբար, պայմանավորված է եղել կենսաթոշակների անկանխիկ վճարման մասին կառավարության որոշումով:
Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card ընկերությունից, մարտին թողարկվել է 11554 ArCa քարտ, 31.3% տարեկան աճով, 10218 Visa քարտ, 35.9% տարեկան աճով և 9848 MasterCard, 18.8% տարեկան անկումով: Ընդհանուր առմամբ, 2011 թվականի մարտին բանկերի կողմից թողարկվել է 31617 քարտ, 11.1% տարեկան աճով: Ակտիվ քարտերի կազմում տարեկան աճով առաջատարը MasterCard քարտերն են` 69.5%, մինչև 125.6 հազ.քարտ, այնուհետև Visa քարտերը` 46.8%, մինչև 172.7 հազ.քարտ և ArCa քարտերը` 6.9%, մինչև 310.8 հազ.քարտ: Բանկերի կողմից թողարկված քարտերի ընդհանուր քանակը 2011 թվականի մարտի վերջին ունեցել է 26.2% տարևեկան աճ, հասնելով 609022 քարտի, որտեղ ArCa քարտերը կազմել են 51%, Visa քարտերը` 28.4%, MasterCard քարտերը` 20.6%:
Աղբյուրի համաձայն, նշված ժամանակահատվածում քարտերով իրականացված գործարքների ընդհանուր թիվը կազմել է 409.7 հազար գործարք, կազմելով ակտիվ քարտերի 67%-ը ¥27% տարեկան աճով¤, մասնավորապես, ArCa քարտերով` 241.4 հազ.գործարք, Visa քարտերով` 108.3 հազ.գործարք, MasterCard քարտերով` 60 հազ.գործարք:
Ըստ Armenian Card-ի տվյալների, 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գործող առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերի քանակը կազմել է 3175, տարեկան 34.6% աճով, որտեղ կանխիկացման կետերը կազմել են 345, տարեկան 10.9% աճով, առևտրի կետերը`2830, տարեկան 38.3% աճով: ապրիլի 1-ի դրությամբ գործող POS-թերմինալների քանակը կազմել է 3689, տարեկան 37.2% աճով, ընդ որում, աեևտրի/սպասարկման կետերում` 446, տարեկան 13.2% աճով: POS-թերմինալների ընդհանուր կազմում ArCa քարտերն սպասարկվել են 3458 POS-թերմինալների կողմից, Visa քարտերը` 2062, MasterCard քարտերը` 3156 POS-թերմինալների կողմից: 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում կար 694 բանկոմատ, տարեկան 14.5% աճով, որոնցից բոլորը սպասարկել են ArCa քարտերը, 522-ը` Visa քարտերը և 613-ը` MasterCard քարտերը: