Երեքշաբթի, 19 Ապրիլի 2011 15:59
Հայաստանում թանկարժեք մտաղներ թանկացել են մոտ 2 տոկոսով
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում 2% աճել են թանկարժեք մետաղների գները: Ոսկու, արծաթի և պլատինի գների 2.8% աճին զուգահեռ սպասվում է պալադիումի 0.1% էժանացում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, ապրիլի 18-24-ը սահմանված գների, թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 17733.15 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 1.9%, արծաթի գինը` 497.40 դրամ աճելով 5.8%), պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 21667.15 դրամ, ինչը 0.8% բարձր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, պալադիումի գինը` 9420.50 դրամ` նվազելով 0.1%:
Նշենք, որ տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողման գինն աճել է 10.6%, արծաթի գինը` 46.8%, պլատինի գինը` 8.7%, պալադիումի գինը` 7.8%: