Շաբաթ, 23 Ապրիլի 2011 11:32
ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունը պատրաստվում է շուկա դուրս բերել բժշկական ապահովագրության ՙՌԵՍՈՄԵԴ՚ անհատական պոլիսներ
Արմինֆո. ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունը պատրաստվում է շուկա դուրս բերել բժշկական ապահովագրության ՙՌԵՍՈՄԵԴ՚ անհատական պոլիսներ: Այս մասին Արմինֆո գործակալությանը տեղեկացրել է ՌԵՍՈ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը: Նա տեղեկացրել է, որ նոր պրոդուկտը կկրի ՙՌԵՍՈՄԵԴ՚ անվանումը և հավանաբար շուկա դուրս կբերվի մայիսի սկզբին:
Ինչպես պարզաբանել է ընկերության բժշկական ապահովագրության նախագծի տնօրեն Բաբկեն Շահումյանը, կամավոր բժշկական ապահովագրության անհատական պոլիսը, բժշկական պարտադիր ծառայություններից բացի կընդգրկի նաև, այսպես կոչված, բոնուսային ծառայություններ, մասնավորապես, թանկարժեք կարդիոլոգիական հետազոտություն: ՙՄիայն կորդիոլոգիական հետազոտության արժեքը կկազմի ապահովագրական պոլիսի արժեքի մոտ 60%-ը՚,-նշել է մասնագետը: Իսկ պոլիսի արժեքը կտատանվի 60-120 հազար դրամի սահմաններում ¥կախված ապահովադիրի տարիքից և սեռից¤: Բ.Շահումյանի խոսքերով, նոր պրոդուկտի հաջող ներդրման գլխավոր խնդիրը դա ընկերության կողմից իր վրա վերցվող ռիսկերի սելեկցիայի և որակական վերլուծության իրականացումն է:
Ընկերության մասնագետները բացատրում են, որ նոր պրոդուկտի գործարկմամբ Հայաստանի քաղաքացիները` ընկերության պոտենցիալ ապահովադիրները, կարող են անցնել անվճար բժշկական հետազոտություն, ընդ որում, առաջնային բժշկական զննումից բացի անցնելով նաև կարդիոլոգիական հետազտություն: ՙԿարդիոլոգիական հետազոտությունը մնում է որպես անվճար ծառայություն, այդ թվում նաև այն քաղաքացիների համար, ում մոտ բժշկական զննումը կբացահայտի սրտանոթային լուրջ հիվանդություններ և որոնց հետագայում ընկերությունը կհրաժարվի ապահովագրել՚,-բացատրել է Բ.Շահումյանը:
Առողջ քաղաքացիներն ընկերությունից կստանան, այսպես կոչված, ՙանձնագիր՚` ՙԱռողջ սիրտ՚: Այդպիսի հաճախորդները, բուժապահովագրության պայմանագրի շրջանակներում, կարող են պարբերաբար անցնել կարդիոլոգիական հետազտություն, կանխարգելելով սրտի ցանկացած հիվանդություններ: ՙՑավոք, Հայաստանի քաղաքացիների շրջանում պարբերաբար բժշկական զննում անցնելու սովորույթ չկա: Սրտային ցավերի դեպքում բժշկին կատարվող այցելությունը հետաձգվում է, որպես կանոն, անորոշ օրվան՚: Սակայն, սրտանոթային հիվանդությունների հատկապես սկբնական ախտրոշումն է, որը հանդիսանում է լուրջ սրտանթային հիվանությունների կանխարգելման ամենագործուն և արդյունավետ մեթոդը: ՙՈւնենալով բժշկական ապահովագրությնա պոլիս մեր հաճախորդը բժշկին դիմելու հնարավորություն է ստանում սրտի հետ կապված ցանկացած պրոբլեմի դեպքում և անհրաժեշտության դեպքում ընկերությունից ստանալով համապատասխան բուժում՚: Նա նշել է, որ անգամ առողջ մարդկանց համար շատ կարևոր են բժշկական պարբերական զննումները, քանի որ հայերի մոտ շատ բարձր է սրտանոթային հիվանդությունների հետ կապված հիվանդությունների զարգացման ռիսկը:
Ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանն ընդգծել է, որ բժշկական ապահովագրությունը քաղաքացիներին հնարավորույթւոն է տալիս կատաստրոֆիկ ծախսերի դիմաց ստանալ նյութական փոխհատուցում: Նա նշել է, որ այդ կատաստրոֆիկ ծախսերի պատճառով աշխարհում տարեկան աղքատության եզրին է հայտնվում 100 մլն.մարդ: ՙՄեր քաղաքացիների համար բժշկական ապահովագրությունն ավելի կարևոր բաղադրիչ է, քանի որ մեր բնակչությունը, տառացիորեն, ՙօրվա հացի խնդիր՚ է լուծում և կատաստրոֆիկ ծախսերը նրան կարող են բախել լուրջ ժվարությունների և մեծ պարտքերի հետ: Ի դեպ, քաղաքացիների այդ ծախսերի զգալի մասն իր լուծումը գտավ ԱՊՊԱ ներդրման շնորհիվ՚,-նշել է Ս.Գրիգորյանը:
2011 թվականի ավարտին խորհրդատուների իր ցանցի միջոցով ընկերությունը մտադիր է կնքել անհատական բուժապահովագրության առնվազն 3 հազար պայմանագիր: Տնօրենի խոսքերով, ընկերությունն իր կորպորատիվ հաճախորդների միջոցով պետք զարգացնի նաև կորպորատիվ բուժպահովագրոյթունը:
Ս.Գրիգորյանը նաև նկատել է, որ ընկերության նոր պրոդուկտը երկրի քաղաքացիների համար իրենց առողջությունը ՙշուկայում աննախադեպ սակագներով՚ ապահովագրելու ոչ միայն բացառիկ ու լավ հնարավորություն է, այլ նաև հնարավորություն է երկրում զարգացնելու անհատական բուժապահովագրության շուկան: ՙՀայաստանում բժշկական ապահովագրության պոլիս ունի ընդամնը 33 հազար քաղաքացի, որոնցից 99%-ը իր առողջությունն ապահովագրել է կորպորատիվ պայմանագրերի շրջանակներում՚: