Չորեքշաբթի, 4 Մայիսի 2011 16:54

Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը դա մի կաթիլ է ծովի ջրում

ԱրմԻնֆո. Byblos Bank Armenia-ի գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը

Վերջերս Հայաստանի կառավարությունը գյուղատնտեսական վարկերի, մասնավորապես, վարկերի տոկոսադրույքների 4-6% սուբսիդավորման մասին ընդունեց որոշում: Պետբյուջեից այդ նպատակով հատկացվել է մեկնարկային 250 մլն.դրամը և երեք բանկեր` ACBA-Credit Agricole, Արդշինինվեստբանկ և Կոնվերս Բանկ, արդեն ներգրավվել են այդ ծրագրին: Փորձագետները գտնում են, որ միայն տոկոսադրույքների սուբսիդավորման ճանապարհով դժվար թե հաջողվի ոլորտը տեղից շարժել, բայց դա միայն առաջին քայլն է, որին զուգահեռ, և հնարավորինս օպերատիվորեն, կլուծվեն նաև մյուս, հարակից և լուրջ պրոբլեմները: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում այդ առումով իր տեսակետներն է արտահայտում, ինչպես նաև բանկի պլանների մասին է պատմում Byblos Bank Armenia-ի գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը:


Byblos Bank Armenia-ն ներդրումներ է կատարում գյուղատնտեսությունում, 2011 թվականի հունվարի 1-ին ապահովելով գյուղվարկերի 1.6 մլրդ.դրամ ծավալով պորտֆել (վարկային ընդհանուր պորտֆելի 7%-ը), այդ ցուցանիշով զբաղեցնելով 8 հորիզոնականը Հայաստանի բանկային համակարգում: Հաշվի առնելով այդ փաստը, կուզենայի իմանալ Ձեր կարծիքը գյուղվարկերի սուբսիդավորման վերաբերյալ: Ինչքանո՞վ է դա թույլ տալիս ակտիվացնել գյուղատնտեսության զարգացումը: Չե՞ք գտնում արդյոք, որ անհրաժեշտ են ավելի լուրջ քայլեր:

Այդ հարցի շուրջ ես իմ կարծիքը կհայտնեմ որպես փորձագետ: Այն, որ այդ ծրագիը որոշ հարցեր կլուծի, կասկած չկա, սակայն բանը նրանում է, թե ինչպես կհաջողվի լուծել այդ հարցերը: Դա պրոբլեմի ընդամենը մի մասի լուծումն է:

Գտնում եմ, որ գյուղատնտեսության բարեփոխման համար լուրջ քայլեր են անհրաժեշտ` բնական հումքային ապրանքների արտադրությունը վերածելով գյուղատնտեսական ինդուստրիայի, բարձրացնելով ֆերմերական տնտեսությունների ինովացիոն-տեխնոլոգիական զինվածությունը, ինչպես նաև ֆերմերներին ծանոթացնելով դրանց վարման ժամանակակից մեթոդներին: Մեր գյուղատնտեսությունը շատ հեռու է միջազգային ստանդարտներից, ինչպես տեխնիկայի, այնպես էլ գիտելիքների կիրառման առումով: Այսինքն, եթե այս ծրագրին զուգահեռ չլուծվեն նաև մյուս լուրջ պրոբլեմները, ապա որոշ ժամանակ անց ծրագիրը կարգելակվի: Այսօր ծրագրին մասնակցում է 3 բանկ, իսկ մյուսներին ներգրավելու համար հարկավոր է այն դարձնել ավելի գրավիչ:

Իսկ գյուղատնտեսության ոլորտում այսօր մենք տեսնում ենք ֆինանսական ցածր կարգուկանոն, գրավի ցածր իրացվելիություն և բարձ ռիսկեր: Թե ի՞նչ է հարկավոր պետության զարգացման համար, ապա կասեմ` գիտելիքներ և հնարավորություններ, և ինչպես տեսնում եք գյուղատնտեսության ոլորտում նորից բախվում ենք գիտելիքների պակասին:

Իսկ եթե դիտենք վարկատու բանկի դիրքերի՞ց: Ինչքանո՞վ սուբսիդավորող 4-6%-ները թույլ կտան զարգացնել գյուղատնտեսությունը:

Դրա համար էլ բանկն ու ֆերմերը պետք է <խոսեն նույն լեզվով>: Ի դեպ, հաշվապահական հաշվառման ցածր մակարդակ է տիրում նույնիսկ ՓՄՁ ոլորտում, ո՞ւր մնաց ֆերմերների մոտ: Եթե այս ծրագրին խոշոր բանկերը ներգրավելու մտադրություններ կան, ապա առաջին հերթին հարկավոր է բարձրացնել տեղական ֆերմերների գիտելիքները և լուծել գրավի իրացվելիության հարցը: Ի դեպ, գրավի իրացվելիության խնդիրը կարևորագույններից է ոչ միայն գյուղատնտեսության ոլորտում:

Աասեմ ավելին, հանրապետությունում կա բազմաթիվ անշարժ գույք, որն անհնար է վաճառել, և այդ գույքը չի ծառայում կապիտալի շրջանառությանը: Այդ դեպքում ինչո՞ւ այն չհանձնել որևէ կառույցի կառավարմանը: Հայաստանում չլուծված է նաև բնակարանային պրոբլեմը, մանավանդ ցածր եկամուտներ ունեցող խավերի համար, այդ դեպքում ինչո՞ւ նրանց բնակարաններ չտրամադրել այն վարչական շենքերում, որոնք փոքր ծախսերի միջոցով կարելի է վերածել ապրելու համար պիտանի բնակարանի:

Բացի այդ, հարկավոր է լրջորեն վերենայել դատա-իրավական համակարգը, մասնավորապես, քանի դեռ մենք չենք հասել այնպիսի մակարդակի, որ չմարված վարկի գրավը հաջողվի ամենաշատը 1 ամսում դատարանով ետ վերցնել անբարեխիղճ վարկառուից, ուրեմն, վարկավորումը չի կարող լինել ակտիվ և խոշորամասշտաբ:

Դուք ասացիք, որ ՓՄՁ ոլորտում հաշվապահական հաշվառումը գտնվում է ոչ այնքան պատշաճ մակարդակի վրա: Ի՞նչ նկատի ունեիք, և նման դեպքում ինչպե՞ս են վարկատու բանկերը որոշում ՓՄՁ սուբյեկտի վարկունակությունը և իրենց պորտֆելում ավելացնում այդ ոլորտի վարկավորման ծավալները: Ինչպե՞ս է Byblos Bank Armenia-ն աշխատում ՓՄՁ ներկայացուցիչների հետ:

Բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ վարկավորման ծավալների մեծացումն այնքան էլ հեշտ խնդիր չէ, քանի որ այդ ոլորտում գրավի հետ կապված պրոբլեմին զուգահեռ կան մի շարք այլ լուրջ պրոբլեմներ, օրինակ, ֆինանսական հաշվառումն ու ֆինանսական պլանավորումն իրականացվում է ցածր մակարդակի վրա, ինչը լրջորեն դժվարացնում է վարկունակության աստիճանի գնահատմանն ուղղված հետազոտությունների իրականացումը: Այս կամ այն ՓՄՁ ֆինանսական վիճակի վերաբերյալ հիմնականում տեղյակ է լինում միայն սեփականատերը, ընդ որում` հիշողությամբ, և ոչ թե ընդունված ֆինանսական հաշվետվությունների վարման միջոցով: ՓՄՁ նման սուբյեկտներն ավելի շուտ օգտվում են աութսորսինգ-հաշվապահությունից: Իսկ սեփական հաշվապահություն ունենալը և այն աութսորսինգով վորելը տարբեր բաներ են, քանի որ աութսորսինգ-հյաշվապահությունը վարկավորումը գնահատելիս մեզ համար ստեղծում է օպտիմալ դժվարություններ:

Մեր բանկի բնորոշ գծերից է նաև, որ վարկը տրամադրելուց առաջ մանրազնին հետազոտում ենք ՓՄՁ ներկայացուցչի գործունեությունը, չնայած, որ Հայաստանում կան ֆինանսական ինստիտուտներ, որոնք այդ ոլորտում վարկեր են տրամադրում ընդամենը գրանցման և գրավի պարտադիր պայմաններից ելնելով, անկախ ֆինանսական վիճակից: Այո, մենք էլ ենք գրավ վերցնում, բայց մեզ համար կարևորն այն է, որպեսզի վարկառուն հետագայում վարկի մարման հետ կապված դժվարություններ չունենա: Օրինակ, մեր չափորոշիչներից մեկն էլ այն է, որպեսզի ՓՄՁ սուբյեկտն ունենա առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ և վերջին տարիներին լինի եկամտաբեր: Նման հետազոտությունները, ինչ խոսք, դանդաղեցնում են վարկային պորտֆելի աճը, բայց ապահովում են կայուն աճ և բանկի համար երաշխավորում վարկի ժամանակին մարում: Նույնը վերաբերվում է նաև ռիթեյլ-վարկերին, օրինակ, երբ հիփոթեքի ժամանակ պոտենցիալ վարկառուն ունենում է գրավ, բայց չի ունենում կայուն եկամուտ կամ այն ցածր է լինում, կամ էլ թաքցված են լինում եկամտի իրական չափերը: Նման դեպքերում մենք հիպոթեքային վարկեր չենք տրամադրում, անգամ եթե գրավի արժեքը մի քանի անգամ գերազանցում է վարկի չափերը:

2007-2008 թվականներին Հայաստանի բանկերն ակտիվորեն վարկավորում էին, իսկ 2009 թվականին զգալով ճգնաժամի հետևանքներն, սկսեցին խիսիտ զգուշանալ, իսկ այնուհետև, 2010 թվականին սկսեցին մեղմել վարկավորման պայմանները, սակայն, գենետիկ հիշողությունը չի թողնում ամբողջովին լիցքաթափվել ու մոռանալ, որ պրոբլեմներ, այնուամենայնիվ, դեռ գոյություն ունեն: Կան բանկեր, որոնք նվազագույն պահանջներով ազատորեն վարկավորում են: Կարծում եմ, որ չի կարելի խախտել հիմնական սկզբունքը, որ վարկը հարկավոր է տրամադրել միայն վարկունակ հաճախորդին:

Ինչո՞վ է բացատրվում բանկային համակարգի ՓՄՁ գծով վարկային պորտֆելի որակի վատթարացումը, այն դեպքում, երբ այդ ոլորտը վարկավորվում էր հիմնականում արտաքին փոխառությունների հաշվին:

Դա Հայաստանում ձևավորված տնտեսական իրավիճակի արդյունքն է, որտեղ ՓՄՁ սուբյեկտների գործունեության դաշտը գնալով նեղանում է, միաժամանակ նվազելով նաև եկամուտները, ինչն էլ իջեցնում է վարկունակության մակարդակը:

Այդ դեպքում ինչո՞ւ են արտասաահմանյան դոնորները ՓՄՁ վարկավորման համար տրամադրում միջոցներ: Ինչո՞ւ պետք է բանկն իր վրա վերցնի բարձր տոկոսադրույքների այդ ծանր բեռը:

Արտասահմանյան ներդրումները միակ ճանապարհն է այդ ոլորտը ջրի երեսին պահելու համար, քանի որ ստեղծվում են աշխատատեղեր, տնտեսության բազմազանություն և ճկունություն, ռիսկերի դիվերսիֆիկացիա և ապակենտրոնացում: Այո, արտաքին փոխառություններն էժան են, բայց եթե միայն դրանցով յոլա գնանք, ապա դա արդեն կլինի ոչ թե բանկ, այլ ներդրումային հիմնադրամ:

2010 թվականի հոկտեմբերին մենք իջեցրեցինք սակագները, ելնելով շուկայի միտումներից: Դեպի ներքին շուկա միջոցների ներգրավումը կստեղծի`առաջին հերթին, հաճախորդների աճի երկարաժամկետ ու կայուն բազա, երկրորդ, հնարավորություն կստեղծվի հաճախորդներին վաճառել նաև այլ պրոդուկտներ: Օրինակ, քաղաքացին բանկ է բերում ավանդը, միաժամանակ բացում է հաշիվ, ձեռք է բերում քարտ, սկսում է օգտվել օվերդրաֆտից, ու չի բացառվում նաև նրան վարկ տրամադրելու հնարավորությունը:

Ներքին և արտաքին փոխառությունների միջև հավասարակշռությունը միշտ պետք է պահպանել, չէ՞որ նորմալ չէ միայն արտաքին ֆինանսական աղբյուրների հաշվին աճելը, միայն նրա համար, որ ներքին աղբյուրիների դեպքում այն ձեռնտու չէ բանկին:

Սակայն, բանկերի տեսանկյունից ՓՄՁ վարկերի որակի վատթարացումը բերում է նաև հավասարակշռության վատթարացման: Ի՞նչ կասեք դրան:

Դա արդեն բանկերի խնդիրն է: ՓՄՁ վարկեր տրամադրելիս նրանք պետք նախաձեռնեն ռիսկերի կառավարման համարժեք միջոցառումներ:

Սակայն, եթե բանկերն սկսեն խիստ համարժեքորեն գնահատել ռիսկերը, ապա միջոցները, պարզապես, չեն գնա դեպի ՓՄՁ: Ստացվում է մի կախարդված շրջան:

Այո, Ձեզ հետ համաձայն եմ: Բայց ներկայիս իրավիճակը դա է: Մեր բանկում չաշխատող վարկերի բաժինը կազմում է 3.6%, և դա լավ արդյունք է, հաշվի առնելով, որ ՓՄՁ տեսակարար կշիռը բանկի պորտֆելում կազմում է 30%` 40%-ի հեռանկարով: Մենք ՓՄՁ գծով կներգրավենք նոր հաճախորդների, իսկ եղածներին կբացատրենք, որպեսզի չմտնեն առավել ռիսկային դաշտ: ՓՄՁ սուբյեկտների համար տիպիկ հայկական պրոբլեմը կայանում է նրանում, որ նրանք մի փոքր մեծանալով փորձում են մտնել շուկայի մյուս նիշաները: Այո, եթե դրանք նրա բիզնեսին հարակից նիշաներ են, ապա հաջողությունն ապահովված է, և դա նորմալ է, իսկ հակառակ դեպքում`պրոբլեմներն անխուսափելի են: Եկեք չմոռանանք նաև այն մասին, որ ՓՄՁ շատ մեծ կախվածութուն ունի խոշոր ձեռնարկություններից, և երբ վերջիններիս գնային քաղաքականությունն սկսում է տատանվել, ՓՄՁ բիզնես-պլանն սկսում է խափանվել:

Բանկային տոկոսադրույքների մարժան մեկ տարում նվազել է 8.4-ից 6.7 կետով: Նման պայմաններում ի՞նչ է անում Byblos Bank Armenia-ն:

Մենք, հիմնականում, փորձում ենք մարժան պահպանել ծախսերի կրճատման հաշվին: Բանկային համակարգում ոչ տոկոսային ծախսերը միջին հաշվով կազմում են 4%, իսկ դա նշանակում է, որ եկամտաբեր գործունեության համար հարկավոր է տոկոսադրույքի նվազագույն սանդղակը սահմանել ներգրավման մակարդակից, դրան գումարած 4%-ը: Ընդ որում, սխալ կլինի կենտրոնանալ միայն ժամկետային ավանդների տոկոսադրույքների վրա, քանի որ կան ներգրավման նաև այլ տեսակներ, օրինակ, բանկային հաշիվները, որտեղ տոկոսադրույքը ցածր է: Այն բանկերը, որոնք չունեն մասնաճյուղերի լայն ցանց, ախատում են միայն խոշոր կորպորատիվ հաճախորդների հետ և կարող են իրենց թույլ տալ 2-3% մարժա: Իսկ մասնաճյուղերի լայն ցանց ունեցող բանկին ձեռնտու չէ նման մարժայով աշխատելը, չէ որ մասնաճյուղերը ոչ միայն հարմարավետություն են, այլ նաև ծախսեր:

Մասնաճյուղերի ցանցի ընդլայնման ի՞նչ պլաններ ունի Byblos Bank Armenia-ն:

Մեկ ամսից մենք մասնաճյուղ կբացենք Վանաձորում: Բանակցում ենք մայրաքաղաքում նոր մասնաճյուղի տարածքի ձեռքբերման հարցով: Ես ավելի շատ կողմ եմ բանկի տարածաշրջանային ներկայության ընդլայնմանը: Ըստ բանկի 3 տարվա ռազմավարական պլանի ամեն տարի պլանավորում ենք բացել առնվազն մեկ մասնաճյուղ: Կարող ենք բացել ավելին, սակայն մենք ավելի շատ հիմնավորված աճի մոդելի կողմնակից ենք, երբ ռիսկերը չեն խփում եկամուտներին:

Ի՞նչ եք սպասում տոկոսային կամ ոչ տոկոսային եկամուտների ավելացման այդ մոդելից: Ինչի՞վրա է դրվում հիմնական շեշտը:

Իդեալական բանկում տոկոսային և ոչ տոկոսային եկամուտների հարաբերությունը կազմում է 50/50: Մեր բանկը հեռու է այդ իդեալից, քանի որ մեծ մասը կազմում են տոկոսային եկամուտները: Մենք կշարունակենք մեծացնել վարկային պորտֆելը, սակայն մրր ուշադրույունը կկենտրոնացենք նաև ոչ տոկոսային եկամուտների մեծացման վրա, ինչի համար անհրաժեշտ է նոր մասնաճյուղերի բացում և նոր պրոդուկտների ու ծառայությունների ներդրում: 2011 թվականին ամբողջությամբ կվերանայենք մեր քարտային բիզնեսը, մեր քարտերը համարժեք դարձնելով շուկայի պահանջներին, օրինակ, օվերդրաֆտային քարտերը կվերածենք վերականգնվող լիմիտային քարտերի, կնախատեսենք վճարի հետաձգում, այսինքն, օգտագրծման համար կդարձնենք ավելի ճկուն, և կգործարկենք ինտերնետ-բանկինգի ծառայությունը: Byblos Bank Armenia-ն հանդիսանում է ունիվերսալ բանկ, և բոլոր 12 երկնրերում, որտեղ որ նա ներկայացված է, շեշտը դնում է հավասարաչափ զարգացման վրա, ինչպես մանրածախի, այնպես էլ կորպորատիվի հատվածներում:

Կանխատեսումային ինչպիսի՞ցուցանիշներ են ամրագրված Byblos Bank Armenia-ի 2011 թվականի ռազմավարաիան պլանով:

2011 թվականին վարկային պորտֆելը մտադիր ենք հասցնել 30 մլրդ.դրամի, 2010 թվականի 16 մլրդ.դրամի փոխարեն: Վարկային պորտֆելում արտարժութային վարկերի բաժինը կազմում է 62%: 2011 թվականին մտադիր ենք իրացնել EBRD-ի 5 մլն.դոլարը: Նշեմ, որ 2010 թվականին բանկը OFID-ից ստացավ 5 մլն.դոլար, որն ամբողջովին իրացվել է: Վարկային լրացուցիչ ռեսուրսների ներգրավման ուղղությամբ բանակցությունն են ընթանում EBRD, DEG и IFC հետ, որոնց նպատակակետը` ՓՄՁ-ն է:

Վարկային պորտֆելում ՓՄՁ բաժինը կաշխատենք պահպանել առնվազն 30%-ի վրա, իսկ եթե հաջողվի հասցնել 40%-ի, ապա բավարարված կլինենք մեր աշխատանքով: Ակտիվների գծով նախատեսված է 41 մլրդ.դրամ, սակայն դժվար է ասել, թե ինչքանով կարելի կլինի այն նվաճել: Ի դեպ, Հայաստանում կրճատվել է վարկունակ ձեռնարկությունների թիվը, իսկ վարկունակներն էլ իրենց բիզնես-ծրագրերում դարձել են ավելի զգույշ: Նախկինում այդ ուղղությամբ ոչ ոք չեր էլ անհանգստանում, քանի որ արտադրանքի իրացման հետ կապված պրոբլեմներ չէր տեսնում, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Ավելին, բանկերի միջև կոշտ մրցակցությունը բերեց մարժայի և շահույթի կրճատման, ինչը նրանց ստիպում է ավելի զգուշորեն գործել վարկային շուկայում:

2010 թվականին բանկի ժամկետային ավանդներն աճեցին, հիմնականում ֆիզիկական անձանց ավանդների 68% աճի հաշվին: Ընդ որում, ժամկետային ավանդների դիվերսիֆիկացումն ըստ տեղական և արտասահմանյան ավանդատուների, նորմալ երևույթ է, իսկ վերջիններիս շարքում մեծ բաժին է կազմում Սփյուռքը: Արտասահմանից ներգրավվող ավանդների տոկոսադրույքերն ավելի ցածր են, քան ռեզիդենտների ավանդներինը, քանի որ ավելի հեռանկարային ենք համարում հատկապես տեղական ավանդների աճի գործոնը: Մեր բանկում ժամկետային ավանդների պորտֆելի մեծ մասը` 80%-ը, արտարժութային ավանդներ են, որոնց մենք բաժանել ենք փոքր և խոշոր ավանդատուների, այսինքն, նվազեցրել ենք կոնցենտրացիայի ռիսկը, ինչը շատ կարևոր է ռիսկերի կառավարման տեսանկյունից: Իմ կանխատեսումներով, արտարժութային ավանդների բարձր տեսակարար կշիռը ժամկետային ավանդների կազմում կպահպանվի նաև 2011 թվականին, սակայն, մենք կշարունակենք ռիսկի կոնցենտրացիայի նվազեցումը: Իհարկե, դրամային ավանդների ներգրավման հարցում մենք ավելի ագրեսիվ քաղաքականություն ենք իրականացնում, սահմանելով տարեկան 11.5% տոկոսադրույք: Եթե համեմատենք մրցակիցների հետ, ապա պետք է ավելի բարձր տոկոսներ սահմանենք, բայց մենք չգնացինք դրան, քանի որ մեր հաճախորդները շատ լոյալ են մեզ վերաբերվում և հասկանում են, որ բանը ոչ միայն տոկոսների, այլ նաև սպասարկման բարձր որակի մեջ է: Արտարժութային ավանդներով մեր բանկում տոկոսադրույքները սահմանված են 7%, սակայն, կախված շուկայի միտումներից, չի բացառվում իջեցում, և ամենայն հավանականությամբ, 2011 թվականի ավարտին դա տեղի կունենա: Մեզ մոտ հիմնականում նկատվում է տեղական ավանդատուների աճ, ինչը շատ ավելի բարձր է, քան օտարերկրյա ավանդատուները:

2011 թվականին կապտալիզացիա չի նախատեսվում և ես գտնում եմ, որ ունեցած կապիտալը լիովին բավարարում է նշված նպատակներին հասնելու համար: Անհրաժեշտության դեպքում մեր բաժնետերերը, ի դեմս Byblos Bank SAL (65%), EBRD (25%) и OFID (10%), պատրաստ են կապիտալի համալրմանը: Ինչ վերաբերվում է շահույթին, ապա ասեմ, որ կանենք ամեն ինչ, նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելու համար:


Կարինա Մելիքյան


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարըԷկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրըԽուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարարՀաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարար
2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
31.10.2025
RUB4.73-0.02
USD382.65-0.07
EUR442.76-1.39
GBP502.42-1.81
CAD273.11-1.10
JPY24.83-0.03
CNY53.79-0.02
CHF477.00-1.40