Չորեքշաբթի, 11 Մայիսի 2011 11:05
Արցախ ՀԷԿ՚ ԲԲԸ բաժնետոմսերի երկրորդ թողարկումն ընդգրկվել է բորսայական Bbond ցուցակում
Արմինֆո. "Արցախ ՀԷԿ" բաց բաժնետիրական ընկերության հասարակ անվանական բաժնետոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվելու է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի B ցուցակում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսաի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ընկերության բաժնետոմսերի այս թողարկումը ընդգրկում է 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 1,400,000 բաժնետոմս: Այսպիսով շուկայում շրջանառվելու է թվով 7,362,074 «Արցախ ՀԷԿե ԲԲԸ-ի կողմից թողարկված բաժնետոմս:
ՙԱրցախ ՀԷԿ՚ ԲԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) էլեկտրաէներիայի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերությունն է, որը բավարարում է ԼՂՀ էլեկտրաէներգիայի նկատմամբ ներկայիս պահանջարկի մոտ 50%-ը: 2009 թվականի սկզբին ՙԱրցախ ՀԷԿ՚ ԲԲԸ-ն Հայաստանի կապիտալի շուկայում իրականացրեց արժեթղթերի առաջին առաջնային հրապարակային տեղաբաշխումը, որի արդյունքում ընկերության նոր թողարկված 862,074 բաժնետոմսերը ձեռք բերվեցին տեղի և օտարերկրյա 1,111 ներդրողների կողմից: