Հինգշաբթի, 5 Մայիսի 2011 12:14

Յունիբանկ՚-ը նոր մասնաճյուղ է բացել Երեւանում


Արմինֆո. Մայիսին իր գործունեությունը կսկսի ՙՅունիբանկ՚-ի ՙՕպերա՚ նորաբաց մասնաճյուղը, որի հասցեն է` ք. Երեւան, Սայաթ Նովա պող. 1: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից:

Մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, ՙՅունիստրիմ՚ դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում: Ներկայումս Յունիբանկի մասնաճյուղերի ցանցը բաղկացած է 35 մասնաճյուղերից, իսկ մինչև տարեվրջ նախատեսվում է ևս 7 մասնաճյուղերի բացում: