Չորեքշաբթի, 25 Մայիսի 2011 16:52
4 ապահովագրական ընկերություններ հայտնվել են Հայաստանի 500 խոշորագույն հարկատուների ցանկում
Արմինֆո. Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով 4 ապահովագրական ընկերություններ հայտնվել են Հայաստանի 500 խոշորագույն հարկատուների ցանկում:
ՀՀ Պետական հարկային ծառայության տվյալներով, առաջին տեղում է ՙՌոսգոսստրախ-Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը, որն առաջին եռամսյակում վճարած հարկերով զբաղեցրել է 174 տեղը, բյուջեին վճարելով 98.4 մլն.դրամ, այդ թվում, 96.9 մլն. դրամ` եկամտահարկի և շահութահարկի գծով: Նրան հետևում են ՙԿասկադ Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունը` 281 տեղ, վճարելով 60.4 մլն.դրամ, այդ թվում 57.5 մլն. դրամ եկամտահարկի և շահութահարկի գծով, ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունը` 426 տեղ, վճարելով 39.3 մլն.դրամ, ամբողջովին եկամտահարկի և շահութահարկի գծով, ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերությունը`484 տեղ, վճարելով 34.2 մլն. դրամ, այդ թվում 29.4 մլն.դրամ եկամտահարկի և շահութահարկի գծով:
Նշենք, որ 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 9 ապահովագրական ընկերություն, որոնցից մեկը` ISG ընկերությունը դուրս է եկել շուկայից, ապահովագրական պորտֆելը փոխանցելով ՌԱՍԿՈ ապահովագրական ընկերությանը: