Հինգշաբթի, 2 Հունիսի 2011 17:11
Յունիբանկի ՙԱվանդ+Ապահովագրություն՚ ավանդատեսակը ներկայացնում է դժբախտ պատահարներից ավանդատուի անվճար ապահովագրության հնարավորություն
Արմինֆո. Յունիբանկը շուկա է դուրս բերել նոր ժամկետային ավանդ` ՙԱվանդ+Ապահովագրություն՚: Ավանդն ընդունվում է 365 օր ժամկետով` 11 տոկոս տարեկան տոկոսադրույքով ՀՀ դրամի և 8 տոկոս տարեկան տոկոսադրույքով ԱՄՆ դոլարի դեպքում: Ավանդը շահեկանորեն առանձնանում է իր ընձեռած լրացուցիչ արտոնությամբ: Այս ավանդը ներդրած բոլոր ավանդատուներին Բանկը տրամադրում է դժբախտ պատահարներից անվճար ապահովագություն: Ավանդատուների ապահովագրությունն իրականացնում է ՌԵՍՈ ընկերությունը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից,
ՙԱվանդ+Ապահովագրություն՚ ավանդի նվազագույն գումարը կազմում է 500 հազար դրամ կամ 1 500 դոլար: Տոկոսագումարի վճարման կարգը սահմանվում է ավանդատուի ցանկությամբ` ամսական կամ ժամկետի վերջում: Բոլոր ավանդատուներին ընձեռվում է օվերդրաֆտի /վարկային միջոցների/ ստացման հնարավորություն` ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով: Ավանդն ընդունվում է մինչեւ 2011թ.-ի հոկտեմբերի 31-ը:
Ժամկետային ավանդների ծավալով Յունիբանկը շարունակում է պահպանել հայաստանյան շուկայի առաջատարի իր դիրքը: 31.05.11թ.-ի դրությամբ Բանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 78 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 12.4 տոկոսով: