Երկուշաբթի, 30 Մայիսի 2011 15:40
ՌԵՍՈ-ն ձեռնամուխ է եղել ծրագրա-տեխնիկական նոր լուծումների ներդրմանը
Արմինֆո. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունն իր դիրքերն է ամրապնդում ապահովագրական շուկայում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը, ընկերությունն իր գործունեության գլխավոր շեշտը, կազմակերպչական զարգացման սկզբունքայնորեն նոր մոդելի շրջանակներում, կդնի ապահովագրական խորհրդատուների մասնագիտացված ցանցի ձևավորման վրա:
Զարգացման ձևավորված երկարաժամկետ ռազմավարության շրջանակներում ընկերությունը, տնօրենի խոսքերով, ուժգնորեն կմեծացնի իր բաժինը, շոուկայի ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ ապահովագրության հատվածներում: Նա հիշեցրել է, որ մանրածախ ապահովագրության գծով շուտով շուկա դուրս կբերվի բժշկական ապահովագրության անձնական պոլիսները, իսկ վերջերս բացված կորպորատիվ ապահովագրության դեպարտամենտն աշխատում է իր ողջ ուժով: Այս հատվածում ընկերությունն ապահովագրական նոր ծառայություններ է պատրաստում ներդնել, մասնավորապես, դժբախտ դեպքերից ապահովագրության և ընդհանուր պատասխանատվության ապահովագորության գծով:
ՙԱպահովագրության համակարգերի ավտոմատացումը մեզ թույլ կտա օպերատիվորեն սպասարկել մեծ թվով` ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, արագացնելով ապահովագրական պայմանագրերի ձևակերպման, ռիսկերի գնահատման և հատուցման գործընթացները: Այսօր մենք ձգտում ենք, որպեսզի ապահովագրական հատուցման իրականացման ժամկետն, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ստանալուց հետո, կրճատվի, հասնելով մեկ օրվա՚,-ընդգծել է ապահովագրողը: Նա հավելել է, որ այդ խնդրի լուծման համար ՌԵՍՈ-ն իր տրամադրության տակ ունի անհրաժեշտ բոլոր գործիքները, այդ թվում`համապատասխան գիտելիքներ, ունակություններ, փորձ և այլն:
Ս.Գրիգորյանը պարզաբանել է նաև, որ նոր ռազմավարության ձևավորման նպատակով ընկերությունը դիմել է ՙՄենեջմենտ Միքս՚ հանրահայտ խորհրդատվական ընկերության օգնությանը, որն ընկերության մարկետինգային ծառայության հետ համատեղ, ինչպես նաև համաձայն ընկերության ռուսական հիմնադրի ստանդարտներին, ՌԵՍՈ-ի համար կմշակի կազմակերպչական զարգացման սկզբունքայնորեն նոր մոդելը: