Հինգշաբթի, 9 Հունիսի 2011 14:57
Գյուղվարկավորման պետական ծրագրի շրջանակներում ProCredit Bank-ը մեկ ամսում իրացրել է 170 մլն.դրամ
Արմինֆո. Գյուղվարկավորման սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում ProCredit Bank-ը արդեն իրացրել է 170 մլն.դրամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է բանկի գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ProCredit Bank-ը այդ ծրագրին է միացել 2011 թվականի ապրիլի վերջին:
Ա Աբրահամյանը նկատել է, որ գյուղատնտեսության ոլորտը բանկի համար հանդիսանում է վարկավորման առաջնահերթ ուղղություններից մեկը, հաշվի առնելով գյուղատնտեսության հատվածի տնտեսական և սոցիալական նշանակությունը տնտեսության զարգացման համար, ինչպես նաև ագրարային հատվածի տեսակարար կշիռը տնտեսության մեջ: Նա տեղեկացրել է, որ ագրովարկերի բաժինը բանկի վարկային պորտֆելում այսօր կազմում է 9%:
ՙԸնդհանուր առմամբ 2011 թվականին մենք մտադիր ենք 2 մլրդ.դրամով մեծացնել գյուղվարկերի պորտֆելը՚,-ընդգծել է նա: