Երկուշաբթի, 13 Հունիսի 2011 17:36
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ԱՊՊԱ գծով հատուցումների առաջատարն է
Արմինֆո. Համաձայն Հայտերի կարգավորման կենտրոնի կողմից տրամադրված տվյալների՝ ՙԱվտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին՚ օրենքի գործողության սկզբից ՃՏՊ-ներում տուժած քաղաքացիներին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն արդեն վճարել է 620 միլիոն դրամ, դառնալով Հայաստանի ԱՊՊԱ շուկայի բացարձակ առաջատարը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության վնասների կարգավորման կենտրոնից:
Ըստ ընկերության տըվյալների, անցած 5 ամսվա ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ շուրջօրյա կոնտակտ-կենտրոնը սպասարկել է 21200 զանգ`զանգերի միջին ամսական քանակը կազմել է 4240, ընդ որում այդ ցուցանիշը ցուցադրում է ստաբիլ աճ, գրանցել է 5000 ապահովագրական պատահար, ընդ որում Երևանում տեղի ունեցած ՃՏՊ-ների թիվը 2,6 անգամ գերազանցում է մարզերի համանման գումարային ցուցանիշը, օրական տեղի ունեցող ՃՏՊ-ների առավելագույն միջին ցուցանիշն արձանագրվել է փետրվար ամսին (37), սակայն գարնանային ամիսների ընթացքում այդ ցուցանիշը նվազել է աննշան (32-ից մինչև 33), իսկ հունիսի առաջին կեսին գրանցվել է աճ (36), Տարվա սկզբից միայն 3 գիշերային հերթափոխի ընթացքում (22:00-ից մինչև 06:00) չի ստացվել պատահարի մասին ոչ մի ահազանգ: Նշված բոլոր ամսաթվերը եղել են ձմռան ամիսներին:
Ինչպես նաև, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ներկայացված ԱՊՊԱ-ի գծով հայտային դիմումների ընդհանուր քանակը կազմել է 3040, որոնցից 2670 արդեն կարգավորված է, 351 գտնվում է դիտարկման փուլում, մերժվել են ընդամենը 19-ը, ինչը ներկայացված հայտային դիմումների ընդհանուր քանակի 0,7 տոկոսից պակաս է: Արձանագրվել է անձնական վնասներ պատճառելու 56, որոնցից 7-ը մահվան ելքով:
Մերժման հիմնական պատճառները հանդիսացել են՝ միևնույն սեփականատիրոջը պատկանող ավտոմեքենաների բախումը, միևնույն ընտանիքի անդամներին պատկանող ավտոմենքենաների բախումը, օբյեկտին բախումը (օրինակ՝ բախումը հողաթմբին), այսինքն՝ երրորդ անձի բացակայությունը:
Միջին վճարված հատուցումը կազմել է 200 հազար դրամ, գույքային վնասի գծով վճարված առավելագույն ապահովագրական հատուցման գումարը կազմել է 1,5 միլիոն դրամ: 58 դեպքերում հատուցումը գերազանցել է 1 միլիոն դրամը:
Նշենք, որ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրությունե իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:
Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,13 միլիարդ դրամ (6 միլիոն ԱՄՆ դոլար): Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ներկայացված է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ունի 10 վաճառքի գրասենյակ Երևանում և 11` մարզկենտրոններում: