Երեքշաբթի, 14 Հունիսի 2011 19:10
ՀՀ Կառավարությանը և ԿԲ դիտարկում են գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման երկրորդ փուլի հնարավորությունը
Արմինֆո. ՀՀ Կառավարությանը և Կենտրոնական բանկը դիտարկում են գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման երկրորդ փուլի հնարավորությունը: Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, կառավարության հետ պայմանավորվածության ձեռբերման դեպքում ծրագիրը օգոստոսի վերջից կերկարաձգվի մինչև սեպտեմբերի սկիզբը:
Նա տեղեկացրել է, որ երկրի 4 բանկերի միջոցվ այսօր 12 հազար ֆերմրային տնտեսություններ արդեն ստացել են արտոնյալ վարկային միջոցներ`7.5 մլրդ.դրամ գումարով: Ընդ որում, վարկային միջոցների 980%-ը տրամադրել է ACBA-Credit Agricole բանկը, իսկ մոտ 165 մլն.դրամ` ProCredit Bank-ը, երրորդ և չորրորդ տեղերում են Արդշինինվեստբանկը և Կոնվերս Բանկը: Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ վարկային հայտերի 100 մլն.դրամ գումարով լրացուցիչ փաթեթն արդեն հաստատված է:
ԿԲ նախագահը հիշեցրել է, որ վարկերը տրամադրվում են տարեկան 14% տոկոսադրույքով, որի 4%-ը սուբսիդավորում է պետությունը, իսկ ավելի աղքատ տնտեսությունների համար սուբսիդավորման չափերը կազմում են 6%, որոնց բաժինը կազմում է 13-15%: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, իսկ մեկ վարկի միջին չափը կազմում է 625 հազ.դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմած`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկւնգի, բանկային համակարգի կողմից գյուղատնտեսության ոլորտի վարկավորման ծավալը 2011 թվականի ապրլի 1-ի դրությամբ կազմլ է60 մլրդ.դրամ. առաջին եռամսյակում գրանցլով 10% աճ: