Չորեքշաբթի, 15 Հունիսի 2011 13:22
Հայկական բանկերը մեկ տարում ակտիվ քարտերի քանակը մեծացրել են 23.1 տոկոսով
Արմինֆո. 2011 թվականի մայիսիան հայկական բանկերը թողարկել են 19074 քարտ, ինչը 23.1% բարձր է 2010 թվականի մայիսից:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card ընկերությունից, մայիս ամսին բանկերի կողմից թողարկվել է 9922 հատ ArCa քարտ, տարեկան 67.4% աճով, 3810 համ MasterCard, 13% աճով և 5342 հատ Visa քարտ, 13.8% տարեկան անկումով: Ակտիվ քարտերի կազմում տարեկան աճով առաջատարը MasterCatd-ն է` 68.1%, մինչև 132.9 հազար քարտ, նրան հետևում է Visa-ն` 45.8%, մինչև 178 հազ.քարտ և ArCa-ն`9.9%, մինչև 323.6 հազ.քարտ:
ArCa համակարգի անդամ բանկերի կողմից թողարկված քարտերի քանակը 2011 թվականի մայիսի վերջին ունեցել է 28% տարեկան աճ, հասնելով 634547 քարտ, որտեղ ArCa քարտերի բաժինը կազմել է 51%, Visa քարտրինը` 28.1% և MasterCard քարտերի բաժինը` 20.9%:
Աղբյուրի համաձայն, հաշվետու ժամանակահատվածում պլաստիկ քարտերով միջին հաշվով գործարքներ են իրականացվել է 405 քարտերով, կամ ակտիվ քարտերի ընդհանուր թվի 64%-ով, մասնավորապես, 234.5 հազար ArCa քարտերով, տարեկան 12.2% աճով, 108.3 հազար Visa քարտերով`340.5%, և 62.2 հազար MasterCard քարտերով` 35.1%:
Ըստ Armenian Card ընկերության տվյալների, 2011 թվականի հունիսի 1-ի դրությամբ համակարգում գործող առևտրի-սպասարկման և կանխիկացման կետերի քանակը կազմել է 3375, տարեկան 39.7% աճով, որտեղ կանխիկացման կետերը կազմել են 353, իսկ առևտրի/սպասարկման կետերը` 3022, որոնցում գործում է 3888 POS թերմինալ, որոնցից 758-ը`կանխիկացման կետերում:
Միաժամանակ, POS-թերմինալների ընդհանուր թվում ArCa քարտերը սպասարկվել են 3671 POS թերմինալների կողմից, Visa քարտերը` 2016 և MasterCard քարտերը` 3390 POS-թերմինալների կողմից: Հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում եղել է 730 բանկոմատ, 2010 թվականի համեմատ աճելով 15.9%-ով:
Նշենք, որ Armenian Card ընկերության բաժնետոմսերի 66%-ը պատկանում է ՀՀ Կենտրոնական բանկին, իսկ մնացած 2%-ը` 17 առևտրային բանկերին: