Չորեքշաբթի, 15 Հունիսի 2011 17:37
Կայացել է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՙԱպարան՚ և ՙՆոյեմբերյան՚ մասնաճյուղերի բացման շնորհանդեսը
Արմինֆո. Մանրածախ բիզնեսի զարգացման 2011թ. ծրագրին համաձայն ՎՏԲ-Հայաստան Բանկը փոխել է ՙՆոյեմբերյան՚ մասնաճյուղի գործունեության հասցեն` տեղափոխվելով նոր մասնաշենք (ք. Նոյեմբերյան, Երևանյան փող. 5) և վերանորոգել է ՙԱպարան՚ մասնաճյուղը: Նոր մասնաշենքերում անց են կացվել վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ` համապատասխանեցնելով շենքի արտաքին և ներքին կահավորումը ՎՏԲ բրենդին և ֆիրմային ոճին: Մասնաճյուղերը նաև սարքավորված են ժամանակակից համակարգչային տեխնիկայով, հատուկ սարքավորումներով, գրասենյակային կահույքով և բոլոր անհրաժեշտ կոմունիկացիոն միջոցներով: Այս մասնաճյուղերի հաճախորդներն ու այցելուները այսուհետ կստանան ավելի հարմարավետ պայմաններում որակով և արագ սպասարկման հնարավորություն:
ՙՆոյեմբերյան՚ մասնաճյուղւոմ սպասարկվում է մոտ 4.100 հաճախորդ, իսկ ՙԱպարան՚ մասնաճյուղում` 1635 հաճախորդ, որոնց թվում են ինչպես պետական կազմակերպություններ և առևտրային ձեռնարկություններ, այնպես էլ անհատ ձեռներեցներ և ֆիզիկական անձինք: ՎՏԲ-Հայաստան Բանկի այս մասնաճյուղերը, ինչպես և մնացածը, բնակչությանն է տրամադրում բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ` ավանդների բացում, դրամական փոխանցումներ, սպառողական վարկեր (վարկեր ոսկու գրավադրմամբ, վարկային քարտեր, ունիվերսալ քարտեր, օվերդրաֆտ), հիփոթեքային վարկեր, ավտովարկեր, բիզնես վարկեր:
ՙՆոյեմբերյան՚ և ՙԱպարան՚ մասնաճյուղերի բացման շնորհանդեսի հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, Բանկի դեպարտամենտների տնօրեններ և վարչության պետեր, Տավուշի մարզպետը, Նոյեմբերյան քաղաքի քաղաքապետը, Ապարան քաղաքի քաքաքապետը, մարզի և քաղաքի վարչության ղեկավարների լիազոր ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, բիզնեսի բնագավառի, կրթության և մշակույթի ներկայացուցիչներ:
Միջոցառման եզրափակիչ մասում ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրենի տեղակալ Մհեր րիգորյանը ջերմորեն շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, պատվավոր հյուրերին, ՙՆոյեմբերյան՚ և ՙԱպարան՚ մասնաճյուղերի հաճախորդներին և աշխատակիցներին, ցանկանալով նրանց առողջություն, հաջողություններ, արդյունավետ աշխատանք և նոր նվաճումներ բիզնեսում, բարգավաճում և փոխշահավետ համագործակցություն:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ: