Չորեքշաբթի, 15 Հունիսի 2011 18:08
ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը հունիսի առաջին տասնօրյակում գրանցել է 164 ավտոճանապարհային պատահար
Արմինֆո. ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը ընթացիկ տարվա հունիսի 1-ից 10-ը ընկած ժամանակահատվածում գրանցել 164 ավտոճանապարհային պատահար, որից 53-ը տեղի է ունեցել մարզերում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերության մամուլի ծառայությունից, 119 պատահարի դիմաց ԱՊՊԱ պոլիսներով վճարվել է արդեն 28 մլն. ՀՀ դրամ:
Պատահարներից 10-ը ունեցել են նաև ԿԱՍԿՈ ապահովագրություն, որոնց դիմաց նույն ժամանակահատվածում հատուցվել է մոտ 7 մլն. ՀՀ դրամ: