Ուրբաթ, 17 Հունիսի 2011 17:29
Արարատբանկը ձեռնարկել է IPO իրականացման կոնկրետ քայլեր
Արմինֆո. Արարատբանկը քննարկում է բաժնետոմսերի թողարկման և IPO իրականացման հնարավորությունները: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Արարատբանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքերով, բանկն արդեն իրականացնում է մարկետինգային նախնական աշխատանքները: Բացի այդ, բանկի ղեկավարությունը հանդիպումներ է ունցլ էստոնական ֆոնդային բորսայի ներկայացուցիչների հետ: Դ.Հարությունյանը հաստատել է, որ IPO իրականացման դեպքում բանկը բաժնետոմսերի կտեղաբաշխի Nasdaq OMX հարթակում: ՙԱմենայն հավանականությամբ բաժնետոմսերը միաժամանակ կտեղաբաշխենք Nasdaq OMX բորսայի երկու հարթակների միջոցով` երևանյան և օտարերկրյա՚,-պարզաբանել է փոխտնօրենը: Միևնույն ժամանակ, նրա գնահատականերով, կորպորատիվ բաժնետոմսերի հայկական շուկայում ակտիվություն է նկատվում նաև այլ կազմակերպություների կողմից: ՙԻմ տեղեկություններով, արդեն կան նոր թողարկման նախադրյալները՚,-նկատել է նա, հավելելով, որ ճգնաժամի ընթացքում որոշ բանկեր հայտարարեցին բաժնետոմսեր թողարկելու իրենց մտադրության մասին, սակայն միակ բանկը, որը թողարկեց` դա Արարատբանկն էր: Վերջին 2-3 տարիներին պարտատոմսերի եկամտաբերությունը ցուցադրում է մշտական աճ և արդեն հասել է իր գագաթնակետին: Մենք գտնում ենք, որ առաջիկայում կդիտվի եկամտաբերության որոշակի նվազեցում՚,-ընդգծել է փոխտնօրենը: